Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով Ձկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ Գեղարքունիքում Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբ Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգում Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում

Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարովՁկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ ԳեղարքունիքումՏեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբԱնհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումՏեղական բեմերից դեպի միջազգային ցանցերՆերկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներին
Հայաստան

Հ1-ում 180 մլն դրամ այլ նպատակներով են ծախսել

 

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում 180 մլն դրամ ծախսվել է ոչ նպատակային: Սա պարզվել է ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, թե ինչ չարաշահումներ են բացահայտվել հանրայինում, ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վերջերս մամուլում գրվել էր, թե Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք ֆինանասական չարաշահումներ: Ըստ նախարարի, սակայն, դրանք այդքան էլ չի կարելի չարաշահում անվանել:

«Այդ 180 մլն դրամը նրանք կվերականգնեն: Մենք արձանագրել ենք նաեւ հ/ը-ի կառավարման համկարգում բարելավումների անհրաժեշտություն, որը Մարգարիտան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հեղ.) փորձում է իրականացնել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է ադեկվատ քննադատել Մարգարիտային, որովհետեւ Մարգարիտան փորձում է համընդհանուր կառավարման միջոցով բարձրացնել համակարգի արդյունավետությունը»,- ասաց նախարարը:

Արամյանը իր խոսքում նշեց, որ դա չի կարող չարաշահում համարվել, քանի որ ծախսվել է Հանրային հեռուստաընկերության շահերի համար, բայց ոչ օրենքով նախատեսված ծրագրերի համար:

«Մենք ընդհանուր կանոններ ունենք, գնում ենք հակաբյուջետային քաղաքականությամբ կանոնների հետեւից, իմանալու համար, թե ինչքանո՞վ են դրանք պահպանվում: Ես չէի ասի, թե չաշահումներ են եղել: Չարաշահումների մասին մի քանի մարմին կա, որ կարող է գնահատական տալ: Ֆինանսների նախարարությունն արձանագրել է ընդհանուր կանոններից որոշակի շեղումներ:

Շեղումների մասին մենք տարվա ավարատին հրապարակավ տեղեկություն կտրամադրենք: Հիմնականում եղել է այն, որ ծրագիրներից մեկի համար նախատեսված գումարը վերցվել եւ ծախսվել է այլ ուղղություններով, բայց դրա համար պետք է օրենքին համապատասխան որոշում լիներ: Սա ավելի շատ հաշվապահական կանոնների խախտում է: Սա չարաշահում չէ, չարաշահում կլիներ, եթե այդ գումարը գրպանեին, օրինակ՝ աթոռ գնելու փոխարեն: Աշխատանքներն արդյունավետ կատարելու համար է ծախսվել, օրինակ՝ որոշվել է աթոռի փոխարեն տեսախցիկ գնել: Մենք արձանագրել ենք, որ այդ տեսախցիկը գնելու համար պետք էր կանոնները պահպանել»,-պարզաբանեց Վարդան Արամյանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պարտավորվել են վճարել 180 միլիոն դրամը, սակայն այնքան էլ համաձայն չեն նախարարության ստուգումների արդյունքների հետ.

«180 մլն դրամը միայն ծրագրի համար չէ: Մեր ակտում իրենց կողմից նշված դիտողությունները մի քանի ուղղություններով են եղել: Ուղղություններից մեկը հաստիքային աշխատակիցների եւ ծառայության մատուցման աշխատակիցների պայմանագրի ձեւակերպումն է, որը ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, այլ ենթադրենք ծառայություն մատուցող աշխատակիցը ենթադրել էր, որ կարող էր աշխատել հաստիքով կամ հակառակը: Սա ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, բայց դիտողություն է եղել: Կա մոտեցում նաեւ հաղորդումների հետ կապված: Այդ մոտեցումները միանշանակ չեն: Մենք իհարկե ընդունել ենք իրենց դիտողությունները եւ պարտավորվել ենք գումարը վճարելու, բայց այնպես չէ, որ 100 տոկոսով համաձայնվել ենք: Ասենք, եթե կա հաղորդում, որը նախատեսված է ինչ-որ րոպեի սահմաններում պատրաստել եւ եթեր հեռարձակել, ենթադրենք մոնտաժելու ժամանակ մի քանի րոպե ավել են մոնտաժել եւ պակասել է չափը, դա դիտողության շատ լուրջ տեղիք է տվել, ասել են, որ եթե տրամադրված է 25 րոպե, եւ դուք պատրաստել եք 20 րոպե, դա խնդիր է: Բարդ է տարաձայնության մեջ քննարկում կատարել, որ եթե 20 րոպե եւ 25 րոպե նկարահանվում է, իր ծախսային հատվածը նույնն է լինում: Եթե 5 րոպեն հանում ես ու վերածում գումարի, ստացվում է, որ դու այդքանով պակաս ես արել եւ այդքանով ավել գումար ես ծախսել: Սա ստեղծագործական հատվածի այն պահն է, որտեղ դժվար է գտնել ոսկե միջինը: Այդ դիտողությունն ընդունելուց հետո բոլոր ստեղծագործական խմբերին, որոնց պատվիրում ենք հաղորդումներ, խստացրել ենք պայմանները եւ պահանջել են, որ հաղորդումը հանձնելուց հետո, եթե չհավանենք, ապա առաջարկելու ենք, որ նորիվ մոնտաժեն՝ դինամիկան պահելու համար: Սրա համար էլ պետք է հում նյութը շատ նկարեն, որ ինչ-որ բան կտրել, հանելուց հետո կարողանան տեղն այլ բանով լրացնեն: Այս տարաձայնությունները բերել են նրան, որ մեզ դիտողությամբ 180 մլն-ի տուգանք ենք վճարում: Ստուգել են մեր 3 տարիների գործունեությունը եւ այս մի քանի խախտումն են գտել»,- ասաց Մարագարիտա Գրիգորյանը:

Մամուլի այն հրապարակումների հետ կապված էլ, թե պատրաստվում են Հ1-ի գործադիր տնօրենին փոխել, Գրիգորյանը ասաց.

«Դուք ինչպես տեսնում եք ես այսօր էլ աշխատում եմ: Նման տեղեկատվություն չունեմ, որ ինձ աշխատանքից ազատում են»:

Տպագրի մամուլը որոշ ժամանակ առաջ նաեւ գրել էր, որ Առաջին ալիքում ոչ բոլոր աշխատակիցներն են, որ արձակուրդային վճարներ են ստանում, ինչպես նաեւ կրճատվել է գործուղումների համար նախատեսված գումարը:

«Ես որեւէ հոդվածի պատասխանել չեմ ուզում: Նա ով գրել է այդ հոդվածը, ամենաքիչը պատկերացում չունի Հանրային հեռուստաընկերության եւ որեւէ այլ պետական հիմնարակի մասին: Հանրային հեռուստաընկերությունը որեւէ աշխատավարձի պարտք չունի: Ստուգումների արդյունքում որեւէ տողով այդ մասին խոսք չի եղել: Մենք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում, եւ հնարավոր չէ, որ մարդ գնա արձակուրդ, ֆիզարձակուրդ եւ իրեն չվճարենք: Քննարկումների ժամանակ պարոն Արամյանը ինձ հայտնել է իր գոհունակությունն այն մասին, որ մենք բավականին լուրջ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ունենք: Մեզ մոտ գործում է համակարգ, որը թույլ է տալիս տեսնել, թե աշխատակիցը երբ եկավ եւ երբ գնաց, իսկ արձակուրդի ժամանակ նրանց մուտքի քարտը սառեցվում է: Նույնիսկ, եթե ետկանչ ենք անում վճարում ենք օրենքի տառին համապատասխան: Ես չեմ կարող պատասխանել այն զպարտանքներին, որոնք գրվում են: Ես միշտ իմ աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ մենք 4 տարի առաջ ընկերությունում ունեինք այլ պատկեր, հիմա լրիվ ուրիշ պատկեր»,-եզրափակեց Մարգարիտա Գրիգորյանը:

 armtimes.com