Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ․ հայտարարություն
«Դոմուսի» ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով խանութ-սրահում հրդեհի առաջացման հնարավոր պատճառները։
«Սույն թվականի հոկտեմբերի 7-ին` ժամը 12:55-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 31 հասցեում տեղակայված՝ «Դոմուս» ՓԲԸ-ի կողմից վարձակալված խանութ-սրահում բռնկվել է հրդեհ:
Աշխատել է հրդեհի ազդանշման համակարգը, և ընկերության անվտանգության ու այլ աշխատակիցները հրատապ գործողություններ են կատարել տեղում առկա հրդեհային անվտանգության միջոցների կիրառմամբ՝ հրդեհը մարելու համար, սակայն այն զարգացել է կայծակնային արագությամբ՝ պարուրելով խանութ-սրահի ողջ տարածքը:
Հրդեհի արագ տարածման պատճառն, ամենայն հավանականությամբ, տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունն էր: Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ, այն պետք է հաստատվի հարուցված քրեական վարույթի շրջանակներում: Այդուհանդերձ, «Դոմուս» ՓԲԸ-ի ականատես աշխատակիցների դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, հրդեհն առաջացել է էներգամատակարարման հանգույցից, որը միացված էր ընկերության վարձակալության առարկան չհանդիսացող՝ շենքի տանիքում տեղակայված արևային կայանին, էլեկտրական հոսանքի տատանումների արդյունքում:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների և վարկածների հետ կապված՝ հղում ենք մեր հորդորը՝ ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց, այդ թվում՝ «Դոմուս» խանութ-սրահում հրդեհային անվտանգության միջոցների բացակայության վերաբերյալ: Այդպիսի միջոցներ առկա էին, սակայն դրանք բավարար չեն եղել աղետը կանխելու և արագ վերացնելու համար: Հարկ Է նաև նշել, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից նշված խանութ-սրահում «Դոմուս» ՓԲԸ-ի վարձակալության ժամանակահատվածում երբևէ չեն արձանագրվել հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ:
«Դոմուս» ՓԲԸ-ն բավարարվածությամբ ցանկանում է միայն արձանագրել, որ հնարավոր է եղել ընկերության աշխատակիցներին, հաճախորդներին և խանութ-սրահում գտնված այլ անձանց արագ տարհանել հրդեհի վայրից, և որևէ պատահարներ՝ կապված նրանց կյանքի և առողջության հետ, չեն արձանագրվել: Հրդեհի վնասի ծավալները դեռևս գնահատվում են, որոնք, սակայն, ընդամենը նյութական են»,- ասված է հաղորդագրությունում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները