Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Մամուլ

Այդ իրադարձությունները կարելի է գնահատել որպես սիտուացիոն փոքրիկ հաղթանակ

«Հրապարակ» թերթը գրել է.

Հանրապետության հրապարակում նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը դիմեց քաղաքական բոլոր ուժերին` կոչ անելով ամբարտավանության ու հավակնությունների բեռը թոթափել, կաշկանդումներից ազատվել, մի կողմ թողնել վախերն ու վախկոտությունը եւ դառնալ իրապես գործիչներ, այլ ոչ թե գործիքներ։ 

«Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման նոր պլանավորումներ։ Ճիշտ է, մենք խնդիր էինք դրել՝ արագ հասնելու արդյունքների, սակայն այդ լուծումներն այս կամ այն պատճառով ոչ թե չեն իրականացել, այլ՝ երկարաձգվել են»,- հայտարարեց նա։ Ըստ նրա` այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է եւ հետեւողական։ «Այս շարժումն անհրաժեշտություն է. իշխանափոխությունը կարեւոր, բայց փոքր բաղադրիչ է, մենք ներքին փոփոխության, արժեւորման կարիք ունենք։ Ես ձեզ մենակ չեմ թողել ձեր պատկերացրածով ու երբեք չեմ թողնի։ Զինվեք համբերությամբ ու պայքարի կամքով»,- կոչ արեց Բագրատ սրբազանը։ 
Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները գնացին Հանրային հեռուստաընկերություն, պահանջեցին ուղիղ եթեր, եւ Սրբազանը հանդես եկավ ուղերձով, ապա հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին: Ընդդիմադիր որոշ շրջանակներ սկսեցին քննադատել Սրբազան շարժման քայլերը, հայտարարություններն ու ելույթները: Ասում էին՝ սրբազանը կտրուկ չէ, չունի քայլերի հստակ մեխանիզմ եւ այլն: 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հանրահավաքին եւ դրա արձագանքներին, ասաց. «Իշխանափոխություն անել հավանական է միշտ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարում իշխանությունները փոխվում են օրերի, շատ անգամ՝ ժամերի ընթացքում: Ես ոչ մի րոպե իշխանափոխության հավանականությունը չեմ բացառում, եթե սկսեմ բացառել, ապա ուղղակի այդ պահից չեմ լինի քաղաքական դաշտում: Բագրատ սրբազանի հանրահավաքի գործողություններից գոհ եմ, որովհետեւ վերջին տարիների ընթացքում տեղի ունեցավ իրական գործողություն: Քաղաքական լիդերը հայտարարեց, որ գործողություններ է սկսում: Ի դեպ, հենց հիմա ես քայլում եմ Բաղրամյան պողոտայով, հիմա անցնում է Նիկոլ Փաշինյանը, եւ մարդիկ բղավում են սարսափելի ուժեղ: Վախենալու տեսարան է, կարծես բլոկբաստեր լինի: Վերադառնալով հանրահավաքին՝ ասեմ, որ հայտարարվում է հստակ գործողությունների մասին, նա դնում է հստակ պահանջ եւ այն իրականացնում է: Իմ կարծիքով` երեկ Բագրատ սրբազանն ապացուցեց, որ պատրաստ է հստակ գործողությունների: Գոնե փորձ անելու եւ այն հաջողելու հարցում նա պատրաստակամ է: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա ես այն համարում եմ բավարար, չեմ ասում, թե ամեն ինչ իդեալական էր, սակայն բավարար էր: Բազմաթիվ բաներ կարելի է ասել հետին թվով, օրինակ ասել` Պետրոսին այս կամ այն բանը կարող էիր ասել, բայց այդ ամենը մի կողմ թողած՝ ընդհանրական առումով ամեն բան բավարար էր: Հանրային հեռուստաընկերությամբ` վերջին տարիներին առաջին անգամ առանց մոնտաժի խոսք հնչեց` ուղիղ եթերում: Այդ եթերն արտահայտում էր փողոցի տրամադրությունները: Մինչ այդ գուցե եղել էին նման օրինակներ, երբ ընդդիմադիր գործիչներին եթերների էին կանչել, սակայն երբեք փողոցի կոնկրետ գործողության հետեւանքով Հ1-ը եթեր չէր տրամադրել: Երկար դադարից հետո առաջին անգամ քաղաքական դաշտում փողոցային շարժումը նպատակ հռչակեց եւ տարավ փոքրիկ հաղթանակ: Հույս ունենանք, որ մոտ ապագայում մարդիկ կհասկանան, որ կա հնարավորություն, որ Բագրատ սրբազանը պատրաստ է գործողությունների, եւ տասնյակ հազարներով փողոց դուրս կգան, եւ Սրբազանն իր թիմի հետ միասին կհասնի իշխանափոխության: Ինչ վերաբերում է հիասթափվածներին եւ դժգոհողներին, անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ընդդիմադիր տրամադրված քաղաքացին հիասթափվելու ոչ թե իրավունք չունի, այլ դրա հետեւանքը լավ տեղ չի տանում: Ընդդիմադիր մարդը չի կարող հիասթափվել եւ համակերպվել, որ Նիկոլն իր վարչապետն է: Ընդդիմադիր մարդը չի կարող համակերպվել այն մտքի հետ, որ Ադրբեջանը կարող է գալ եւ Հայաստանում բնակեցնել իր բնակչությանը, մեզ էլ ոչնչացնել: Ընդդիմադիր մարդը չի կարող համակերպվել Արցախի կորստի հետ եւ մոռանալ Արցախը: Ընդդիմադիր մարդը պետք է մշտապես լինի պայքարի մեջ, հետեւաբար՝ հիասթափությունը տանում է դեստրուկտիվ տեղ: Այնպես չէ, որ ես մարդ չեմ եւ չեմ կարող հիասթափվել, ես էլ եմ հիասթափվում, չմոռանանք, որ երկու ամիս բանտում եմ անցկացրել` խոսքի պատճառով, հանիրավի մեզ բանտարկել էին, եւ մենք էլ կարող էինք պարզապես հիասթափվել, բայց… ոչ, մենք գիտակցում ենք, որ սուգը հավերժ է, եթե չկա պայքար: Չկա պայքար՝ սուգ է, վերջ, սգացեք, եւ ոչ մի տեղ չենք հասնի: Մարդկանց պետք է գործողություններով ցույց տալ, որ երկրում պրոցես կա: Բագրատ սրբազանը հոկտեմբերի 2-ին դա ցույց տվեց: Հույս ունեմ, որ այն ինչ-որ կերպ դրական կազդի հիասթափված մարդկանց վրա: Այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր չունեն հիասթափվելու իրավունք, եւ դեռ քիչ չէ՝ հիասթափվում են, մի բան էլ կողքիններին են հիասթափեցնում: Ես նրանց հորդորում եմ՝ գոնե ձայնները կտրած հիասթափվեն եւ մյուսների տրամադրությունների վրա բացասաբար չազդեն: Առանց չակերտներ բացելու կարող եմ ասել, որ եթե նմաններն ինչ-որ կերպ Նիկոլից «քյար» ունենալու շանս ունեն, շարքային ժողովուրդը ոչ մի «քյար» չի կարող ունենալ Նիկոլից»: