ՔՊ-ում երեկվանից Արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում երեկվանից Արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ պակաս կրքեր է բորբոքել, քան Արփի Դավոյանի թեկնածությունը։ Խոսքը Սիսակ Գաբրիելյանի մասին է՝ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ամենամտերիմ մարդկանցից է, ջերմ հարաբերություններ ունի նաեւ Խաչատուր Սուքիասյանի հետ: Մեզ ասացին, որ հատկապես Հրաչն է լոբբինգ անում Սիսակի թեկնածությունը, եւ հնարավոր է ՔՊ վարչության հաջորդ նիստում առաջադրեն։ Մանավանդ որ 2021 թվականին նա ԵՊՀ իրավաբանի դիպլոմ է ստացել, 2016-ին ավարտել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Զուգահեռ փորձում են համոզել նաեւ Վլադիմիր Վարդանյանին, որ «քարը փեշից թափի»` համաձայնի խորհրդարանից կառավարություն տեղափոխվելուն: Օրեր առաջ ՔՊ վարչության նիստում, երբ Սուրեն Պապիկյանը նրա թեկնածությունն է առաջադրել, Վարդանյանը հեռախոսով ՔՊ ղեկավար կազմին փոխանցել է, որ նախարար դառնալու ցանկություն չունի: Առաջարկը մերժել է նաեւ Հերիքնազ Տիգրանյանը: Մեզ ասացին, որ անգամ Արուսյակ Ջուլհակյանն է չեմուչում անում, ուստի ՔՊ-ն մնացել է Արփի Դավոյանի հույսին, ինչը հուսահատության է մատնել ՔՊ-ին: Թերեւս սա է պատճառը, որ նոր թեկնածուների փնտրտուք է սկսվել։
Ի դեպ, վարչությունը որոշել է, որ այդ պաշտոնը պետք է ՔՊ-ական ղեկավարի, ինչն ավելի է բարդացրել ընտրությունը, ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլեւ մարդ, որը քիչ թե շատ փորձ ու կենսագրություն ունի եւ կարող է որեւէ հիմնարկ ղեկավարել, էլ չասած` նախարարություն։ Ի դեպ, մեզ ասացին, որ ՔՊ-ում համաձայն չեն վարչության այդ մոտեցմանը` ասում են, որ մեծ թվով լավ իրավաբաններ կան, որոնք ՔՊ-ական չեն։ Նախարարի թեկնածուին կընտրեն հաջորդ երեքշաբթի՝ վարչության նիստում»:
Մանրամասները՝ այստեղ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը