Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվել է նաեւ Հայաստանում
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է եղել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Այն գրանցվել է ժամը 23:48-ին, Բարդա քաղաքից 20 կմ դեպի արեւելք-հարավ-արեւելք ընկած հատվածում։
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15 աստիճան եւ արեւելյան երկայնության 47.10 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում: Հատկապես ցնցումներն ուժեղ են զգացվել Ստեփանակերտում եւ արեւելյան այլ բնակավայրերում:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրվ...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պրահայի «Սպարտան» արդեն Հայաստանում է
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Որոնք են Տավուշի 4 գյուղերը, որոնք ըստ ձեր գործընկերների տրվել են Ադրբեջանին. Տարոն Չախոյան
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»