Դիեգո Մարադոնան ցանկանում է դարձյալ գլխավորել Արգենտինայի հավաքականը
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտնել է իր երկրի ազգային հավաքականը դարձյալ գլխավորելու ցանկություն: Արգենտինայի հավաքականի՝ նախօրեին կայացած ընկերական խաղում նիգերիացիներից 2:4 հաշվով կրած պարտությունից հետո Մարադոնան Ինստագրամում հրապարակել է արգենտինացիների բոլոր մարզիչների վիճակագրությունը, որի համաձայն՝ հաղթանակների լավագույն ցուցանիշն իրենն է (75 տոկոս):
«Ո՞վ է տարել ամենաշատ հաղթանակներ: Եկեք ենթադրություններ անենք: Ես վշտացած եմ, քանի որ նրանք իջեցնում են մեր հեղինակությունը: Սակայն, տղաները մեղավոր չեն: Ես ցանկանում եմ վերադառնալ»,- գրել է 57-ամյա արգենտինացին:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2008-2010-ը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...