Տավուշում զինծառայողների և քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի աջ կեսի հետին պատի և աջ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր աջակողմյան հեմաթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Վիգեն Բ․-ն է։
Տավուշի մարզի ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում՝ Այգեձոր բնակավայրի գյուղամիջյան հատվածում մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով առաջացած վիճաբանության ժամանակ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի զինծառայողներ Վիգեն Բ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Սուրեն Ճ․-ն և ինքնությունը չպարզված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Պարզվել է նաև, որ նույն ծեծկռտուքի ընթացքում ինքնությունը չպարզված անձը դանակով հարվածել է Վիգեն Բ․-ին, իսկ վերջինիս ընկերը՝ նույն զորամասի զինծառայող Սուրեն Ճ․-ն, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Վիգեն Բ․-ին դանակահարող անձին։
Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արթուր Հ․-ն և հայտնել, որ օգոստոսի 28-ին ժամը 19։00-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրում, նկատել է, որ բնակավայրում մի խումբ բնակիչների և իր ծանոթ, բեռնատար մեքենայի վարորդ Նորոյի միջև ծեծկռտուք է, որին ինքը անմիջապես միջամտել է և պաշտպանելով Նորոյին՝ ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն անծանոթ մի քանի գյուղացիների, սակայն զգալով որ կռվի մասնակից գյուղացիները իրենցից շատ են և չի կարողանում պաշտպանվել, տաբատի աջ գրպանից հանել է կենցաղային օգտագործման դանակը և դրանով 2 անգամ հարվածել է իրեն անծանոթ՝ կռվի մասնակիցներից մեկին։
Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը