Շինարարության ոլորտում կանխատեսվող կոլապսը չուշացավ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շինարարության աճի տեմպը սկսել է դանդաղել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2024 թ. հուլիսին շինարարության աճը կազմել է 17.7%՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0.3 տոկոսային կետով, իսկ հունվար-հուլիս ամիսների աճը կազմել է 16.1%՝ արագանալով 0.4 տոկոսային կետով: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային շինարարության աճով, սակայն հատկանշական է, որ սկսել են աճել բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին:
Այսինքն՝ հիփոթեքային վարկերը դարձել են շինարարությունն առաջ մղող խթան. մարդկանց վճարած գումարով մի ամբողջ շենք է կառուցվում։
Հետաքրքիր փաստ կարելի է արձանագրել, որ շինարարական բումը, որին հաջորդեց եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանների ձեռքբերումը, սառույցի պես կանգնել է տեղում եւ դադարում է առաջ գնալուց։ Տնտեսագետները նշում են՝ կարելի է սպասել նաեւ գնի անկման, որը աստիճանաբար կբերի ոլորտի ապակայունացման։
Բնակարանաշինության դեպքում զրո ամբողջ նվազումն էլ կարող է հանգեցնել ֆինանսական անկման կառուցապատողների համար։ Այսինքն՝ առաջարկ կա՝ գինը ցածր է, պահանջարկ կա՝ բարձրանում է։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները փաստում են, որ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, բնակարանների վաճառքը քչանա, սակայն սանդղակը գուցե կրկին բարձրանա՝ մարզերում մեկնարկելուց հետո»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը