Որոնք են մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառների մասին խոսելիս ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել էր մեծ քանակությամբ արտահանումը: Սակայն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մսի թանկացման պատճառը եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում խոտի գնի բարձրացումն է: «Ճիշտ է՝ նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի արտահանման ծավալները ավելացել են, բայց սա չէր կարող բերել մսի գնի բարձրացմանը: Դա այն անասնագլխաքանակը չէ, որ կարող էր էականորեն ազդել մսի գնի վրա: Գուցե որոշակի չափով, չնչին, բայց ոչ 20-30 տոկոսով: Բայց այս պահի դրությամբ մսի շուկայում կա կայունացում, գնի աճը կանգնել է»,- ասել է նա»։
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ