Օպտիմալացում է սպասվում նաև գերատեսչությունների լրատվական ծառայություններում
«Հրապարակը» գրում է.
Մեր տեղեկություններով` առաջիկայում օպտիմալացում է սպասվում նաև մի շարք գերատեսչությունների լրատվական ծառայություններում։
Կրճատման ուղղություններից մեկը, օրինակ, կլինի այն, որ ամեն գերատեսչություն չի ունենա սեփական լուսանկարիչ, օպերատոր. Այդ ամենը կիրականացնի վերակազմավորվող կառավարության և նախագահականի ՊՈԱԿ–ը։
Ինչպես հայտնի է` կառավարության տեղեկատվական վերլուծական ՊՈԱԿ–ը միավորվում է նախագահականի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ին։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

















































