«Մանչեսթեր Յունայթեդը» հրապարակել է Մխիթարյանի մասին պատմող ֆիլմի հերթական հատվածը (տեսանյութ)
Henrikh Mkhitaryan reflects on life at #MUFC in his new documentary, which airs on #MUTV this Thursday at 21:00 GMT: https://t.co/QA4mfF0naK pic.twitter.com/Z19bUxmJOM
— Manchester United (@ManUtd) November 13, 2017
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարահանել:
«Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը ֆիլմից հերթական դրվագն է ներկայացրել:
«Ես միշտ երազել եմ երեխաների համար օրինակ ծառայել: Նրանք ինձ միշտ հարցնում էին, որ արդյո՞ք ես կդառնամ լավ ֆուտբոլիստ, իսկ ես միշտ պատասխանում էի. կարևորը լավ ֆուտբոլիստ դառնալը չէ, այլ լավ մարդ լինելը»,- ասում է Մխիթարյանը տեսանյութում:
Հիշեցնենք, որ այն կցուցադրվի նոյեմբերի 16-ին «MUTV»-ի եթերում կեսգիշերն անց:

















































