ՔՊ-ականների «գործակալական» գործուղումը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին, որը 3 օր է տեւել, մեկնարկն օգոստոսի 18-ին էր՝ Չիկագոյում, պարզվում է՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցից բացի, մասնակցել են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Եթե հայաստանյան ընդդիմադիրները մասնակցեին ՌԴ-ի իշխող քաղաքական ուժի համագումարին, պատկերացնո՞ւմ եք, թե ՔՊ-ականներն ինչ որակումներ կտային` է՛լ ՌԴ գործակալներ, է՛լ ռսաճորտեր, է՛լ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու կողմնակիցներ։ Ի դեպ, բյուջեի հաշվին ՔՊ-ականների ԱՄՆ մեկնելն ու Քամալա Հարիսի առաջադրման համագումարին մասնակցությունը միանշանակ չի ընդունվել ՔՊ թիմում:
Ոմանք կարծում են, որ չէր կարելի նման մասնակցությամբ նախապատվություն տալ ամերիկյան ընտրություններում հակամարտող ուժերից մեկին, երբ հայտնի չէ, թե ընտրությունների արդյունքներով ով կստանձնի իշխանությունը։
Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու մասին։
ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ, ի դեպ, այս այցի վերաբերյալ նշվում է․ «Առաջնորդության միջազգային ֆորումին մասնակցելու համար 2024 թ. օգոստոսի 18-ից 23-ը Չիկագո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել» ԱԺ հիշյալ պատգամավորներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը