Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է Երևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակ Կենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել 2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե Հովհաննիսյան Տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ) Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ) Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետո Haypass.am-ը գործում է բնականոն հունով Silicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակում Արարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբ Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026

Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Թոփ-լուրեր

2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես՝

ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնների շնորհիվ 2024թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 10.4% ցուցանիշ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տնտեսական աճի առումով ՀՀ-ում վիճակը բավական բարենպաստ է, սակայն փոքր-ինչ խորքային ուսումնասիրության դեպքում բացահայտվում են տնտեսությունում ինչպես փաստացի առկա, այնպես էլ մոտ ապագայում հնարավոր մի շարք լրջագույն խնդիրներ։ Մասնավորապես, վիճակագրական տվյալները վկայում են, որ վերոհիշյալ բարենպաստ գործոնների ազդեցությունը գնալով թուլանում է։ Պատահական չէ, որ ապրիլից արձանագրվում է մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում, ինչի հետևանքով 2024թ. երկրորդ եռամսյակում յուրաքանչյուր ամիս արձանագրվել է մշակող արդյունաբերության կուտակային աճի՝ նախորդ ամսվա ցուցանիշից զգալիորեն ավելի ցածր մակարդակ։ Ավելին, այդ աճին զուգընթաց ՀՀ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք ենթաճյուղերում (օրինակ՝ սննդամթերքի, հագուստի, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրություն և այլն) ամիսներ շարունակ անկում է արձանագրվում: Այսինքն՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության աճը (թեև ամսեամիս զգալիորեն դանդաղող, սակայն դեռևս համեմատաբար բարձր) կարողացել է «չեզոքացնել» այդ անկման ազդեցությունը՝ «քողարկելով» արդյունաբերության կառուցվածքի վատթարացման միտումները: Ընդհանրապես, ՀՀ տնտեսության՝ դեռևս ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում, արտածին գործոնների ազդեցությամբ, սկսված «դեֆորմացիան» նոր թափ է ստացել վերջին ամիսներին՝ պայմանավորված ոսկերչական գործունեության ենթաճյուղի զարգացումներով, սակայն, արդեն իսկ պարզ է, որ նշված արտածին գործոնների չեզոքացման շարունակման պարագայում տնտեսությունը կբախվի լրջագույն խնդիրների հետ։
2024թ. առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024 թվականի առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8.0%-ով։

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 1,187.6 մլրդ դրամ և ճշտված պլանի համեմատ նույնպես թերակատարվել են՝ 9.0%-ով։
ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերը 2024թ. առաջին կիսամյակում կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ կամ ճշտված պլանի ցուցանիշից 12.5%-ով պակաս: Թերակատարվել են թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Թերակատարում է արձանագրվել հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում։ Տոկոսային արտահայտությամբ առավել զգալի են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, վիճակագրական կոմիտեի, արտաքին հետախուզության ծառայության և էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները:
2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11.0 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56.4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67.4 մլրդ դրամով:

Ուշագրավ է, որ բյուջեի՝ թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի և թե՛ պակասուրդի առումով շատ հաճախ փաստացի և պլանային մեծությունների միջև շեղումը ճշտված պլանի նկատմամբ ավելի մեծ է, քան հաստատված պլանի նկատմամբ։ Այսինքն՝ շատ դեպքերում, ճշգրտման արդյունքում փոխանակ ծրագրված ցուցանիշներն ավելի իրատեսական դառնային, դրանց զգալի մասն ավելի է «հեռացել» իրականությունից։ Իսկ դա վկայում է այն մասին, որ կառավարությանը դեռևս չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման հմտությունների անբավարար մակարդակի հիմնախնդիրը։ Դրա փոխարեն ծրագրերի իրականացման բոլոր թերակատարումների համար հաշվետվությունում բերվել են զանազան «օբյեկտիվ» հիմնավորումներ՝ հաստիքների թերհամալրում, եղանակային վատ պայմաններ, գնման գործընթացի հետ կապված խնդիրներ, դոնորների հետ ընթացակարգային խնդիրներ և այլն:

Բյուջեի ծրագրային դասակարգմամբ ծախսերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործող կառավարությունը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր կա՛մ ընդհանրապես չի իրականացրել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Այդպիսի ծրագրերից են, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը», որն ընդհանրապես չի իրականացվել և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը», որը կատարվել է ընդամենը 0.6%-ով։

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը։ Բյուջեի ծախսերի թերակատարումը նաև պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ։ Առաջին կիսամյակի միտումների պահպանման պարագայում տարեկան կտրվածքով կվտանգվի 2024թ. պետական բյուջեի կատարումը, և չի բացառվում նաև, որ կհանգեցնի բյուջեի սեկվեստրի։ Ավելին, հարկային եկամուտների՝ տնտեսական ակտիվության կուտակային ցուցանիշից կրկնակի ցածր աճի տեմպը, թերևս, վկայում է ՀՀ տնտեսությունում առկա լրջագույն խնդիրների մասին։ Մինչդեռ, բացի այն, որ «կաղում է» հարկային վարչարարությունը, պատկան մարմիններում շարունակում է չլուծված մնալ նաև պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման հիմնախնդիրը։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/oyp85։