Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդն ազատվել է արգելանքից, բայց նրան մեղադրանք է ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շենքի 9-րդ հարկից խնձոր նետած տարեց տղամարդը արգելանքից ազատ է արձակվել, սակայն` կշարունակվի հետապնդման ենթարկվել:
Այսօր «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎ-ում պահվող տարեց տղամարդուն, սակայն ՁՊՎ-ում հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Տարեց տղամարդը, պարզվել է, ազատվել է արգելանքից:
ՔԿ-ից հայտնել են, որ նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և անձն արգելանքից ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ արտառոց դեպքը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։ Տարեց տղամարդը ձերբակալվել էր`խուլիգանության կասկածանքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը