Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից շարունակվել են ապացուցողական և վարութային գործողությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ նշված պաշտոնյայի կողմից ևս 12 քաղաքացուց կաշառքի դիմաց հակաօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ:
Քննությամբ պարզվել է, որ Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը, պաշտոնավարման ընթացքում, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորման և վարման ապահովման համար և իրավասու լինելով նշանակել, վերահաշվարկել կենսաթոշակները և նպաստները, 2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց, կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելու, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը խախտելու, այդ անձանց ամսական կենսաթոշակը հասանելիից ավելի չափով վերաձևակերպելու դիմաց թվով 12 քաղաքացուց պահանջել և ստացել է տարբեր չափերի՝ 70․000-ից մինչև 240․000 ՀՀ դրամ կաշառք:
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Գեղարքունիքի մարզի 68-ամյա բնակիչը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նշված պետին վերջինիս աշխատասենյակում անձամբ առաջարկել է կաշառք՝ իր մատնանշած անձի օգտին վերջինիս 12 ամսվա կուտակված կենսաթոշակը օրենքով սահմանված չափից ավել վերականգնելու և միանվագ ստանալու համար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), իսկ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակչին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին):
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը