Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

Ի՞նչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում

ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչ պետք է իմանալ տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին։

«Ի՞նչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում

Նոր կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։

Ի՞նչ պետք է անեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և այլն) պետք է՝

լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ձեռք բերեն այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը և վճարեն տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ)։

միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և յուրաքանչյուր պատվերի դեպքում՝ վարորդի փոխարեն տրամադրեն պատվիրատուին,

էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,

պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություններ ունեն վարորդները, եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում իրենց անձնական մեքենայով, բայց պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա այս դեպքում նրանք ՉՈւՆԵՆ որևէ պարտավորություն, բացի հարկային մարմնում հաշվառվելուց։ ՊԵԿ համակարգին միանալու, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու, պատվիրատուին տրամադրելու և պետական տուրքը վճարելու բոլոր պարտավորություններն իրենց փոխարեն կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։

Ինչպե՞ս վարորդները պետք է հաշվառվեն հարկային մարմնում, եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից տաքսի ծառայության պատվերներ ստացող` ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդներին հարկային մարմնում հաշվառում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները` հարկային մարմին տրամադրելով տեղեկատվություն՝ տվյալ վարորդի անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայության համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` ՀԾՀ-ի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի վերաբերյալ։ ՀՎՀՀ-ն հարկային մարմնի տեղեկատվական համակարգը կտրամադրի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Իսկ օտարերկրյա քաղաքացիները հարկային մարմնում հաշվառվում են ինքնուրույն՝ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։

Ո՞վ է տրամադրում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Եթե վարորդը տաքսի ծառայություն մատուցում է պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնում և վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը, այսինքն GG, Yandex, Utaxi և այլ ընկերությունները՝ իրենց հավելվածների միջոցով։

Արդյո՞ք անհրաժեշտ է գնել առանձին հսկիչ դրամարկղային մեքենա

Ոչ, պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա։ ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։

Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվեր ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Տաքսի ծառայություն մատուցող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, որևէ պարտավորություն չունեն, բացի հարկային մարմնում ինքնուրույն հաշվառվելուց։ Նրանց փոխարեն բոլոր պարտավորությունները՝ ՊԵԿ համակարգին միանալը, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելը և պատվիրատուին տրամադրելը, ինչպես նաև պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։

Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Այն ֆիզիկական անձինք, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես՝ ուղևորափոխադրման պատվեր չստանալով որևէ էլեկտրոնային հարթակից, ապա նրանք պետք է՝

լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան լիցենզիա, որի համար սահմանված չէ պետական տուրք,

մոբայլ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, նույնականացում անցնելով՝ մուտք գործեն համակարգ, ապա նույն համակարգի միջոցով առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով ստանան հարկ վճարողի հաշվառման համար և պատվեր կատարելուց հետո պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն,

էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն արտոնագիր ստանալու նպատակով իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,

պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», որոնք մատուցում են տաքսի ծառայություն իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների

Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են բացառապես իրենց ընկերության միջոցով և չեն միանում GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների, ապա նրանք պետք է՝

լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան համապատասխան լիցենզիա։ Եթե նրանք ուղևորափոխադրումները կազմակերպելու են 1-ից 4 ավտոմոբիլներով, ապա տարեկան պետական տուրքը կկազմի 100 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով), իսկ չորսից ավելի ավտոմոբիլներով աշխատելու դեպքում՝ կկազմի 200 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 00-ապատիկի չափով),

վեբ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուրն իր ՀՎՀՀ-ով,

էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,

պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություն ունի այս դեպքում «տաքսի սերվիսում» աշխատող վարորդը

Տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում, այսինքն «տաքսի սերվիսներում» աշխատող վարորդներն այս դեպքում անձնապես որևէ պարտավորություն չեն ունենում։

Ինչպե՞ս է հաշվարկվում պետական տուրքը

Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են․

կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,

3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,

5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․

անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,

2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,

4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Օրինակ․ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։

Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը և վճարել պետական տուրքը

Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Յուրաքանչյուր ամսվա համար պետական տուրքը ևս անհրաժեշտ է վճարել նույն ժամկետում:

Օրինակ. եթե Դուք սեպտեմբերի 1-ից որոշել եք մատուցել տաքսի ծառայություն, ապա հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեք մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարեք նաև պետական տուրքը։

Պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվելու օրենքը չպահպանելու դեպքում

Օրենսդրությամբ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․

կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։ Այն պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում:

Հարկային մարմին հայտարարությունը չներկայացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք:

Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:

Ո՞վ պետք է վճարի օրենքի խախտման դեպքում տույժ-տուգանքները

Այն դեպքում, երբ Դուք անհատ վարորդ եք, կազմակեպրություն կամ անհատ ձեռնարկատեր և տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ չստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա օրենքի խախտման համար տույժ-տուգանքները վճարում եք Դուք։ Իսկ այն դեպքում, երբ տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները»։