Բաղանիսից մինչև Կիրանց՝ փշալարեր, սահմանային սյուներ ու բարձր պատեր
Հայ - ադրբեջանական սահմանի սահմանագծված 12 կիլոմետրանոց հատվածին Բաղանիսից մինչև Կիրանց փշալարեր են, սահմանային սյուներ ու բարձր՝ քողակող պատեր։ Տարածքում սահմանափակված են նկարահանումները, բայց ոստիկանական հսկողություն այլևս չկա, գրում է Ազատությունը։
Քանի դեռ հին, Կիրանցի արդեն Ադրբեջանին անցած ճանապարհը փակվում էր, սահմանային պատը՝ կառուցվում, պարեկներ էին հսկում գյուղի մուտքերը։ Այժմ նոր ճանապարհի կառուցումն ավարտվել է, ցուցանակներն ու ճանապարհային նշանները տեղադրված են, ելումուտն էլ ազատ է։
Կիրանցի նոր գծված սահմանին ամենամոտ երեք տներում սակավախոս են մարդիկ, այդպես էլ չեն բարձրաձայնում՝ արդյոք Կառավարությունից ստացել են փոխհատուցում։ Մեկի տունն է ամբողջովին անցել Ադրբեջանին, մեկն առանց տնամերձի է մնացել, մյուսի դեպքում էլ՝ սահմանային փշալարը տան բակով է անցնում։
«Դե հիմա, պետական սահման ա, պիտի որ ավելի ապահով լինի, որովհետև ընդգծված սահման ա: Թշնամին էլ ա ստորագրել տակը, որ սա սահման ա պետական, մենք է», - ասաց կիրանցեցիներից մեկը՝ դրական պատասխան տալով «Ազատության» հարցին՝ «սա անվտանգության երաշխիք լրիվ տալի՞ս է». - «Իհարկե, վաղը-մյուս օրը որ խախտի, արդեն պատասխան ա տալու՝ սահմանը ինչի՞ համար ա խախտել: Սրանից առաջ ասում էր՝ անորոշ վիճակ ա, ո՞վ ա ասել սահման ա, իսկ սա արդեն ընդգծված սահման ա»: Նա հրաժարվեց պատասխանել հարցին՝ պետությունը փոխհատուցում տվե՞լ է արդյոք ճանապարհ դարձած տնամերձի համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը