1.5 ամյա երեխան շրջանցել է բատուտը, հայտնվել լողավազանում․ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը
Օգոստոսի 12-ին 1.5 ամյա երեխան ի Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Էլ Գարդեն»-ի բացօթյա հանգստի վայրում շրջանցել է բատուտը, հայտնվել լողավազանում․ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 12-ին Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Էլ Գարդեն»-ի լողավազանից ջրահեղձ լինելու հետևանքով «ջրահեղձություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների 01 խումբը ծայրահեղ վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։
Մինչ հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բժիշկներն են առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները, ինչի շնորհիվ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով ավագ տեսուչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ նույն օրը երեխան, ով Արարատի մարզի բնակիչ 1.5 տարեկան Լևոն Ի.-ն է, գտնվելիս է եղել «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում, որտեղ աշխատակիցների անուշադրության և անփութության պատճառով երեխան շրջանցել է բատուտը և հայտնվել լողավազանում։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։
NEWS.am-ը Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը