Հանդիպումներն անցկացվում են ուժայինների տոտալ հսկողությամբ
«Հրապարակ» թերթը գրում է․
«Մինչ քաղաքական դաշտը ամառային արձակուրդներն է վայելում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանում բակային հանդիպումներ է անցկացնում, որոնք, մեր տեղեկություններով, ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ։
Հանդիպումից ժամեր առաջ ՆԳՆ աշխատակիցները դեսանտ են իջնում տվյալ տարածք, իսկ հավաքի ողջ ընթացքում այդ զորքին վերահսկում եւ կառավարում է կարմիրբերետավորների պետ հայտնի Հայկազ Ջոմարդյանը։
«Դեպքի վայրում» նաև օպերատիվ համարներով մեքենաներ են շրջում, որոնց միջից հեռախոսներով տեսանկարահանում են ցույցի մասնակիցներին։
Մեզ պատմեցին, որ Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր թաղամասում,որտեղից սրբազանը մեկնարկել է բակային հանդիպումները, հանդիպման սկզբից մինչեւ վերջ Ջոմադյանը թաղամասի սրճարանից քաղաքացիաան հագուստով անձամբ հսկել է հավաքը,նա այնտեղից հեռացել է կեսգիշերին մոտ՝ սրբազանից հետո, իսկ վերջինս հանդիպումից հետո երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել: Ի դեպ, մի ուշագրավ պատմություն էլ իմացանք Ավանի հանդիպումից, նախանշված հանդիպումից երեք օր առաջ, այցելելով Ծարավ աղբյուրի հայտնի սրճարանը, Բագրատ սրբազանը պատից պոկել է Ջոմարդյանի լուսանկարը:
Պարզվում է, վերջինս այդ սրճարանի հավատարիմ այցելուներից է, ինչի շնորհիվ էլ լուսանկարը փակցրած են եղել պատին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը