Արթուր Ալեքսանյան․ Միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը, քանի որ միջազգային ֆեդերացիան է պատճառը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը, քանի որ միջազգային ֆեդերացիան է պատճառը, ինչպես կարող իր մեղքն ընդունել։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի քառակի մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Օլիմպիական չեմպիոնը օգոստոսի 12-ին Փարիզից վերադարձավ հայրենիք։
Փարիզ-2024-ում Արթուր Ալեքսանյանը վիճահարույց մրցավարության պայմաններում արժանացավ արծաթե մեդալի։
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չի ընդունում մեր բողոքարկումը, քանի որ միջազգային ֆեդերացիան է պատճառը, ինչպես կարող է իր մեղքն ընդունել։ Կդիմենք ՄՕԿ-ին։ Մեզանից ուզել են տեսանյութը։ Ամեն ինչ կա փաստերով, տեսանյութը եւս, թող մասնագետները նայեն եւ ասեն՝ այդտեղ ում միավոր կա, ում չկա։
Մինչեւ եզրափակիչ էլ բարդ գոտեմարտեր անցկացրի։ Օլիմպիական խաղերում թույլ մրցակիցներ չեն լինում։ Կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնի հետ էի մրցում։ Լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում։ Իմ կարծիքով, եթե այսպիսի մրցավարություն չլիներ, ես իմ ուզած մեդալով կվերադառնայի։ Լարվածություն կար ոչ միայն իմ նկատմամբ, այլ նաեւ Հայաստանի թիմի դեմ։ Մասնավորապես, Սլավիկ Գալստյանի կիսաեզրափակիչի ժամանակ եւս եղավ կողմնակալ վերաբերմունք, ինչի արդյունքում նա առանց մեդալ մնաց։
Իմ մրցակցի հետ չեմ խոսել, նա որեւէ մեղավորություն չունի, բայց շատերը, անգամ UWW-ի մրցավարները, որոնց անունները չեմ նշի, եկել, ներողություն են խնդրել բոլորի անունից։ Դեռ չգիտեմ, Լոս Անջելեսի Խաղերին կլինեմ, թե ոչ»,- ասաց Արթուր Ալեքսանյանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը