Հայաստանի օլիմպիական թիմի դիմավորումը «Զվարթնոցում»
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում են Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ Արթուր Ալեքսանյանին, Վարազդատ Լալայանին եւ բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին:
Օգոստոսի 12-ին Երեւանի ժամանակով 21:30-ին Փարիզ-Երեւան ուղիղ չվերթով Հայաստան է ժամանանում Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի օլիմպիական հավաքականին: Թիմի հետ հայրենիք են վերադառնում Հայաստանի երեք մեդալակիրները, ազատ ոճի ըմբիշները, ծանրորդները, աթլետ Երվանդ Մկրտչյանը, մարզիչներն ու պատվիրակության ներկայացուցիչները:
Հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում անցկացված 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը մասնակցեց 15 օլիմպիականով եւ նվաճեց նվաճեց 4 մեդալ՝ երեք արծաթ եւ մեկ բրոնզ: Արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Հայաստանի օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճած 91 հավաքականների շարքում 66-րդն է Փարիզի Խաղերում


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը