Պարզվել են Վահրամաբերդում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները
2024 թվականի օգոստոսի 9-ին Վահրամաբերդ գյուղում տեղի էր ունեցել վիճաբանություն, որի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պարզվել են սպանության և սպանության փորձի հանգամանքները:
«Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ վարութային մի շարք գործողություններ, որի արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վահրամաբերդ բնակավայրի բնակիչ Զ.Հ.-ն:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 18:00-ից 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Թ.-ի և Զ.Հ.-ի միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր եղբայրների հետ մի կողմից, իսկ տուժողները և քննությամբ դեռևս չպարզված մի շարք անձինք մյուս կողմից, հանդիպել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի «Վահրամաբերդի ձոր» կոչվող տարածքում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ Զ.Հ.-ն դեպքի վայրում գտնվող և իր կողմից շահագործվող «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված, պահված ու դեպքի վայր փոխադրված հրազենը և գիտակցելով իր գործողությունների հնարավոր հետևանքները, Ա.Թ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Լ.Թ.-ն, տեսնելով կատարվածը, հայհոյանքներ հնչեցնելով մոտեցել է Զ.Հ.-ին, ինչից հետո Զ.Հ.-ն, Լ.Թ.-ին սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ միջամտել է Զ.Հ.-ի եղբայրը, ով նրա ձեռքից վերցրել է հրազենը, եղբորը նստեցրել մեքենան՝ այդ կերպ խոչընդոտելով վերջինիս կողմից իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելուն:
Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել Զ.Հ.-ին:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Զ.Հ.-ն հատել է ՀՀ պետական սահմանը։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,-մասնավորապես գրված է հայտարարության մեջ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը