Ինչու դատավորները որոշեցին ժողով հրավիրել թեժ ամռանը. ներքին հրահանգ է եղել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։
Բանն այն է, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով դադարեցվեցին ուսումնական հանձնաժողովի անդամ դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները, ու հանձնաժողովը, դատավորի հեռանալուց հետո, չի կարողանում աշխատել բնականոն հունով։ Արդյունքում` չնայած թեժ ամառ է ու դատավորներից շատերը հանգստի են, բայց ներքին կարգով ասել են. «Պետք է ամեն ինչ անեք, գաք, որ քվորումը ապահովվի»։
Սակայն միայն այս հանձնաժողովում չէ, որ խնդիր կա։ Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի երկու անդամների դատավորներ` Ելիզավետա Դանիելյանի եւ Լիլիթ Կատվալյանի գործունեության ժամկետներն են ավարտվում, ու չի բացառվում, որ այս ընտրությունն էլ կազմակերպեն սպասվելիք ժողովի ընթացքում, այլապես համակարգում քաոս կսկսվի։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Համլետ Ասատրյանի հրամանով՝ 2024 թ․ օգոստոսի 16-ին՝ ժամը 14։00-ին, դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել։
Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը