Ռամոսը Goal-ի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն պաշտպան
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը «Goal.com» ինտերնետ-պարբերականի կողմից ճանաչվել է 2017 թվականի լավագույն պաշտպան:
31-ամյա իսպանացի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում շրջանցել է «Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին և ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսին:
«Goal50» մրցանակը հանձնվում է ամեն տարի: «Goal»-ի` ամբողջ աշխարհի բոլոր 37 հրատարակչությունների գլխավոր խմբագիրներն ու թղթակիցները գնահատում են մոլորակի 50 լավագույն ֆուտբոլիստներին վերջին 12 ամսվա կտրվածքով:
Բոլոր անվանակարգերում հաղթողները` դարպասապահից մինչև հարձակվող, ինչպես նաև 2017 թվականի լավագույն խաղացողի անունը կհայտարարվի նոյեմբերի 14-ին:
Հիշեցնենք` 2016 թվականի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:


















































ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ