Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է Երևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակ Կենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել 2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե Հովհաննիսյան Տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ) Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ) Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետո Haypass.am-ը գործում է բնականոն հունով Silicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակում Արարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբ Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026

Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի

Հայերի միայն 13 տոկոսն է աջակցում Փաշինյանին. Հարութ Սասունյան

2024 թվականի հուլիսի 3-6-ը Հայաստանում Gallup International-ի անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը իջել է մինչև 13,4 տոկոս հայ հնարավոր ընտրողների շրջանում։ Երբ վեց տարի առաջ նա առաջին անգամ եկավ իշխանության, նրա վարկանիշը մոտ 80 տոկոս էր։

Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը».
- Հանրության 13,4%-ն ասել է, որ նրա աշխատանքը համարում է «լիովին դրական»։ Սա 4%-ով ավելի է, քան երկու ամիս առաջ՝ մայիսին։
- 21,7%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ դրական»՝ 3%-ով ավելի մայիսի համեմատ:
- 40,3%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ընդհանրապես բացասական»՝ 1%-ով ցածր, քան մայիսին:
- 14,5%-ը նրա աշխատանքը հուլիսին գնահատել է որպես «ավելի շուտ բացասական»՝ 4%-ով ցածր մայիսի համեմատ:
- Մասնակիցների 10,1%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին:
Սա նշանակում է, որ հանրության 35.1%-ը հուլիսին Փաշինյանի աշխատանքը գնահատել է որպես «դրական» և «ավելի շուտ դրական»՝ մայիսի 27.8%-ի դիմաց, մինչդեռ մեծամասնությունը՝ 54.8%-ը, հուլիսին նրա աշխատանքը գնահատել է «բացասական» և «ավելի շուտ բացասական»՝ մայիսի 59,7 տոկոսի համեմատ։

Հարց․ «Եթե հաջորդ կիրակի լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք Ձեր ձայնը»։ Ահա նրանց պատասխանները.
1) Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 14.4%։
2) «Հայաստան» դաշինքին՝ 3.7%։
3) «ԴՕԿ/Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցությանը՝ 3,5%։
4) «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,3%։
5) Բագրատ Սրբազանին՝ 1,5%։
6) «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 1,2%։
7) «Հանրապետություն» կուսակցությանը` 0,6%։
8) Այլ՝ 2%։
9) Ոչ մեկին՝ 8,6%։
10) Հրաժարվում են պատասխանել՝ 29.6%։
11) Չեն մասնակցելու ընտրություններին՝ 32,5%։
Այս թվերը կարևոր պատկերացում են տալիս հաջորդ ընտրությունների վերաբերյալ: Փաշինյանի իշխող կուսակցությունը կհավաքի ընդամենը 14,4 տոկոս, իսկ մյուս կուսակցությունները, եթե դաշինք կազմեն, կհավաքեն ձայների 14,8 տոկոսը։ Որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները դառնան մեծամասնություն հաջորդ խորհրդարանում, նրանք պետք է ոչ միայն դաշինք կազմեն, այլև փորձեն ձայներ ստանալ մնացած 70,7 տոկոսից, որոնք հրաժարվել են պատասխանել կամ դժվարացել են պատասխանել կամ չեն քվեարկելու։
Հարցին՝ «Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ», հարցվողները պատասխանել են.
- «Լիովին ճիշտ»՝ 15.2%։
- «Ավելի շուտ ճիշտ»՝10,6%։
- «Ընդհանրապես սխալ»՝28,5%։
- «Ավելի շուտ սխալ»՝ 23.1%։
- «Դժվարանում եմ պատասխանել»՝ 22,5%։
Սա նշանակում է, որ մեծամասնությունը՝ 51,6%, կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում։ Միայն 25,8%-ն է կարծում, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Սա լավ բան չի հուշում Փաշինյանի և նրա իշխող կուսակցության համար։
Հարցին, թե Արդյոք Հայաստանը պետք է փոխի՞ իր Սահմանադրությունը, ինչպես որ նախագահ Ալիևն է պահանջել, հանրությունը պատասխանել է․
- 80,3%-ը հուլիսին ասել է ոչ, որն ավելի քան կրկնապատկվել է հունվարի 38.1%-ի համեմատ:
- 11,7%-ը հուլիսին ասել է, որ որոշ դրույթներ պետք է փոխել։ Հունվարին նույն բանն ասել է 34,2%-ը։
- 3,3%-ը հուլիսին ասել է, որ լիովին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ։ Հունվարին նույն բանը ասել է 13,4%-ը։
- 4,7%-ը հուլիսին չի կարողացել պատասխանել, իսկ հունվարին չի կարողացել պատասխանել 14,4%-ը։
Սա շատ կարևոր հարց է, քանի որ Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու հարցում համաձայնել է Ալիևի հետ, մինչդեռ հասարակության 80,3%-ը դեմ է դրան։
Հարցին՝ «Ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը», հասարակությունը պատասխանել է․
- «Լիովին դրական»՝ հուլիսին 18.3%, ինչը զգալիորեն նվազել է մայիսի 35.1%-ի համեմատ:
- «Ավելի շուտ դրական»՝ 15,5%, մի փոքր ցածր մայիսի 17,8%-ից:
- «Ընդհանրապես բացասական»՝ հուլիսին 32,4%, ինչը գերազանցում է մայիսի 23,5%-ը։
- «Ավելի շուտ բացասական»՝ հուլիսին 14,9%, մի փոքր ավելի, քան մայիսի 10%-ը։
-- Չի կարողացել պատասխանել՝ հուլիսին 18,9%-ը, մայիսին՝ 13,6%-ը։
Պատասխանները վկայում են հայ հասարակության կողմից արքեպիսկոպոսի շարժմանն աջակցելու նվազող միտման մասին:

Հարցին՝ «Ըստ Ձեզ՝ արդյո՞ք Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը»։
- 34,2%-ն ասել է՝ «միանշանակ այո»։
- 22,5%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»:
- 19,1%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:
- 13,7%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»:
- 10,5%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։
Սա վկայում է այն մասին, որ 56,7%-ը կողմ է Հայաստանի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ 32,8%-ը դեմ է դրան։ Մեծամասնությունը համաձայն է Փաշինյանի հետ։ Կարծում եմ, որ սա անիրատեսական ցանկություն է հայ ժողովրդի և վարչապետի կողմից, քանի որ Հայաստանի տնտեսության մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ, և այդ կարևոր կապի ցանկացած խափանում կործանարար ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Եվրամիությանը կողմնակիցների արձագանքը հիմնականում պայմանավորված է Հայաստանի հանրության մեծ հիասթափությամբ Ռուսաստանից՝ Հայաստանին ռազմական ճանապարհով օգնության չգալու համար։ Մյուս կարևոր խնդիրն այն է, թե արդյոք ԵՄ-ն թույլ կտա Հայաստանին միանալ իրեն։ Ինչպես գիտենք, Թուրքիան տասնամյակներ շարունակ անհաջող կերպով փորձում է անդամակցել ԵՄ-ին, իսկ Վրաստանը նույնպես տարիներ շարունակ փորձում է անդամակցել ԵՄ-ին։ Հայաստանը երկար տարիներ սպասելու է:
Նման մի հարց է տրվել, թե «Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և սկսի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը»։
- 28,8%-ն ասել է՝ «միանշանակ այո»:
-17,3%-ն ասել է, որ «ավելի շուտ այո»:
- 21,4%-ն ասել է՝ «միանշանակ ոչ»:
-15,6%-ն ասել է, որ «ավելի շուտ ոչ»:
- 16,9%-ն ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին։
Սա խոսում է այն մասին, որ հասարակության 46,1%-ը կողմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, իսկ 37%-ը դեմ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն։
Հաջորդ հարցը. «Արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և ձգտի միանալ ՆԱՏՕ-ին։
- 44,3%-ը հուլիսին ասել է. «Հայաստանը չպետք է որևէ կառույցի անդամ լինի. պետք է լինել չեզոք երկիր»։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 40,3%-ը։
- «Հայաստանը պետք է շարունակի անդամակցել ՀԱՊԿ-ին» հուլիսին ասել է 16,9%-ը։ Փետրվարին նույն պատասխանը տվել էր 28%-ը։
- 29%-ը հուլիսին ասել է, որ «պետք է ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին»: Փետրվարին նույն պատասխանը տվել էր 22,5%-ը։
- 9,8%-ը հուլիսին ասել է, որ «դժվարանում է պատասխանել» հարցին, իսկ փետրվարին նույն պատասխանը տվել էր 9,2%-ը։
Ոչ զարմանալիորեն, այս պատասխանները վկայում են Հայաստանի հասարակության հետաքրքրության նվազման միտման մասին՝ կապված Ռուսաստանի հետ և Արևմուտքի նկատմամբ հետաքրքրության աճով: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունը անիրատեսական ցանկություն է:
Այս վերջին հարցախույզը ցույց է տալիս հայ հասարակության շարունակական դժգոհությունը Փաշինյանի և նրա կուսակցության նկատմամբ և հանրության հետաքրքրությունը Ռուսաստանից դեպի Արևմուտք թեքվելու հարցում:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի