Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Chevrolet»-ը․ երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 16-ին, ժամը 20:14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Օ. Օ.) և «Chevrolet» (վարորդ՝ Ա. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Բ.-ն (ծնված 2001 թ.), Ա. Գ.-ն (ծնված 2002 թ.) և Ն.Ն.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Ա.-ն, Լ. Կ.-ն և Գ. Հ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը