Արագածոտնի մարզում քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալն իրեն ծեծի է ենթարկել և վնասել իր «Opel»-ը
Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ Մ․-ն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել և կոտրել իր ավտոմեքենայի ապակին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նույն օրն արդեն ոստիկանության Թալինի բաժնում Գագիկ Մ․-ն հայտնել է, որ ժամը 11։00-ի սահմաներում իր «Opel» մակնիշի ավտոմեքենան վարելու հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել իր և համագյուղացի 38-ամյա Սուրեն Թ․-ի ու Գուրգեն Թ․-ի միջև, որի ժամանակ վերջիններս ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը