Շրջակա միջավայրի նախկին փոխնախարարը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով իրեն վերականգնել իր պաշտոնում ու վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը: Այս մասին գրում է Փաստինֆոն:
Գ.Գաբրիելյանն աշխատանքից ազատվել է 2024 թվականի մարտի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ինչի օրինականությունն էլ նա վիճարկում է։ Գ. Գաբրիելյանը պահանջում է անվավեր ճանաչել Նիկոլ Փաշինյանի նշված որոշումը և իրեն իր նախկին՝ ՀՀ Շրջակա միջավայրի տեղակալի պաշտոնում նույնությամբ վերականգնել, ինչպես նաեւ փոխհատուցել հարկադիր պարապուրդի գումարը ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 21.03.2024 թվականից մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի չափով՝ ներառյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված տուժանքները։
Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որն այն վարույթ ընդունելու ու նախնական դատական նիստ նշանակելու որոշում է կայացրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը