Երևանում օտարերկրացիները երկաթյա ձողերով ծեծել են իրենց համերկրացուն ու կողոպտել
Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 01։31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել են, որ իր երկու ծանոթներին հոսթելում գիշերակաց տրամադրի: Ինքը դիմավորելու նպատակով դուրս գալով հոսթելից՝ հանդիպել է երկու անծանոթի, որոնք երկաթյա ձողերով հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա գրպանից հափշտակել են բջջային հեռախոսը, անձնագիրը և 300 դոլար:
Մինչ ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, ժամը 03։25-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ 45-ամյա տղամարդուն «գագաթային շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ ընդունել են բուժօգնության:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 45-ամյա տղամարդուն զանգահարել է Արցախի փողոցի հոսթելում բնակվող 26-ամյա մեկ այլ օտարերկրացի, իսկ մարմնական վնասվածք պատճառել և հեռախոսն ու փողը հափշտակել են նրա համերկրացի 25 և 28 տարեկան երկու երիտասարդ:
Հետագա միջոցառումներով 26-ամյա երիտասարդը ժամը 06։00-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ավազակությանն օժանդակելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Ժամը 07։10-ին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, Կենտրոնականի բաժին են տեղափոխվել նաև 25 և 28 տարեկան երկու երիտասարդները:
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը