Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ամբողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև․ Գագիկ Սուրենյան
Անցած գիշեր Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նշենք, որ մայրաքաղաքում հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն՝ հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը