Սամվել Շահրամանյանն ու Սարգիս Գալստյանը առերեսվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Սարգիս Գալստյանի գործով, ում մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեջ, օրերս առերեսում է տեղի ունեցել նրա եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջեւ, ով վկայի կարգավիճակ ունի։
Մեր տեղեկություններով, Շահրամանյանի ցուցմունքներով չի հաստատվում մեղադրանքը։ Շահրամանյանը նախագահի պաշտոնում Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Սեպտեմբերի 19-ին ողջ արցախահայությունը տեղափոխվեց Հայաստան, այնտեղ մնացին հատուկենտ մարդիկ, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը եւ կինը: Նրանք Արցախից մոտ 3 ամիս առաջ են Հայաստան տեղափոխվել:
Արցախի հայաթափումից հետո լուրեր էին շրջանառվում, որ Գալստյանը նշանակվել է Արցախի պարետ եւ ադրբեջանցիների հետ է համագործակցում։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ամուսինները տեղափոխվեցին Հայաստան, որտեղ հասնելուն պես իրավապահները ձերբակալեցին նրանց, բայց կնոջն ազատ արձակեցին, իսկ ամուսնուն մեղադրանք առաջադրեցին՝ Ադրբեջանի օգտին լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն նա չի ընդունում մեղադրանքը:
Թեպետ նախապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մասին, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերցրել ցուցմունքը՝ ասելով, թե ճնշման տակ է նման բան ասել։ Արդեն երկու ամիս է՝ հարազատներին թույլատրում են տեսակցել կալանքի տակ գտնվող Գալստյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը