Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Էրեբունիում բնակիչները ծորակի ջուրը չեն խմում, ցայտաղբյուրից շշերով են տանում տուն

Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն արդեն մեկ ամիս է` խմելու ջուրը ցայտաղբյուրից են շշերով տանում տուն: Ասում են` ծորակից հոսող ջրի հոտն ու համն անտանելի են: Խմում են փողոցի ծայրին գտնվող ցայտաղբյուրից վերցրած ջուրը, որը, նրանց խոսքով, ոչ թե արտեզյան ջուր է, որը հոսում է իրենց ծորակներից, այլ Գառնու ջուրն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Սամվել Մելքոնյանն ասում է. «Ժանգահոտ, կանալիզացիայի հոտ, խմում ես՝ սիրտդ խառնում է: Երեխաները խմում են, թունավորվում: Ցայտաղբյուրի ջուրը տանում եմ, սառնարան ենք դնում, մի քանի օր օգտագործում»:

Էրեբունու բնակիչ Հակոբ Մազմանյանն էլ ասում է` ոչ միայն ջրի որակն է խնդիրը, այլև այն, որ ամեն գիշեր անջատում են։

«Նախ համն է շատ վատը, հետո այն, որ գիշերն անջատում են, առավոտյան 7:30 նոր ջուր են տալիս: Եթե մարդիկ շտապում են գնալ գործի, անգամ լվացվելու ջուր չի լինում: Ջուրը դեղնոտ է լինում, նախորդ տարիներին ընդհանրապես հող էր գալիս»,-ասում է նա:

61-ամյա Հռիփսիմե Չավուշյանն էլ ստիպված է բավական երկար տարածություն ձեռքով տանել ջրի ծանր տարրաները: Ասում է` ծորակի ջրով լողանալուց հետո անգամ տհաճ հոտ են առնում, ինչպե՞ս կարող է երեխաների համար դրանով ուտելիք պատրաստել:

«Մի երկու անգամ եկել տարել եմ, հիմա նորից եմ տանում, որ կարողանամ երեխաների համար ճաշ եփել: Վեոլիա ջուր շատ եմ զանգել, ասել, որ ահավոր ա մեր վիճակը, հատկապես ամռանը, երբ ջրի կարիքը շատ կա: Ասում են՝ քայլեր կձեռնարկենք, բայց ինչպես տեսնում եք` սայլը տեղից չի շարժվում»:

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է․ ամռանը ջրի սպառման ծավալը կտրուկ աճում է, այդ պատճառով էլ Մասիսի և Երևանի մի շարք բնակավայրերում մարդկանց մատակարարվում է Արարատյան խորքային հորերի ջուրը։

Ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ամեն օր նմուշառում են իրականացնում, առողջության համար վտանգավոր ոչինչ ջրում չի հայտնաբերվել, որակի վերաբերյալ որևէ կառույցից ահազանգ չեն ստացել: Ջրամատակարար ընկերությունն ընդունում է, որ համային տարբերություն բնակիչները կարող են զգալ, բայց պնդում է՝ որակի վրա դա չի ազդել։