Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում
«Վոլնըրթ»-ը Հայաստանի դեմ 1,2 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել․ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Կառավարության քաղաքական արշավի պատճառով, որի նպատակը կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելն էր:
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը տարածել է իր վստահորդի՝ «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության մամուլի հաղորդագրությունը:
«2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։
Վոլնըրթի արբիտրաժային հայցը հետևել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայացված և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված վեճի մասին ծանուցմանը: Կառավարությունը ծանուցվել էր 1998 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով իր կողմից ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մասին։
Վոլնըրթի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։
Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Վոլնըրթի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել Վոլնըրթի հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Վոլնըրթի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ):
Վոլնըրթի ղեկավարությունը, իր բաժնետերերի և խմբի ընկերությունների հետ միասին, առաջնահերթ է համարում այս վեճի վրա ուշադրություն կենտրոնացնելը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և արժեքները պահպանելու համար: Վոլնըրթը ICSID-ի վարույթում ներկայացված է բարձրակարգ իրավաբանների թիմով և գործով ներգրավել է միջազգային մակարդակի խորհրդատուների և փորձագետների: Թեև հիասթափեցնող է, որ Հայաստանի Կառավարությունը ընտրել է անհարկի դատավարական ճանապարհը, Վոլնըրթը պատրաստ է հետամուտ լինել իր պահանջներին մինչև վերջ թե՛ ICSID-ում և թե՛ դրանից դուրս»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ