Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի Հանքավանի ժողովի ժամանակ Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքո փորձում է կյանքի կոչել Ալիեւի հետ պայմանավորվածությունները՝ ՀՀ տարածքների վերաբերյալ պահանջները։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետեւյալն է, երբ ժողովուրդն ասում ա՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, գոյատեւել, տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել։
Եվ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին եւ մեզ՝ որպես կառավարող մեծամասնությանը, հետեւյալն է. կարո՞ղ եք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասել է նա՝ յուրայիններին հասկացնելով, որ ինչ ուզի Ալիեւը, տալու եմ, որ ապրենք, վայելենք իշխանական բարիքները։
Ոմանք գլխի են ընկել նրա ասածի իրական իմաստը, սկսվել է հարցերի տարափ՝ սահմանազատման, տարածքային զիջումների մասին: Նա հստակ պատասխաններ չի տվել՝ կրկնելով, որ Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսվի։
Չնայած ՔՊ-ականները չեն համարձակվել առճակատման գնալ, բայց ակնարկել են, որ չի կարելի ամեն ինչ զիջել, մանավանդ որ դա խաղաղության երաշխիք չէ, սակայն ժողովից հետո խմբերով ակտիվ քննարկել են, որ այս ամենից վատ հոտ է գալիս` եթե Տավուշը մարսեցինք, չի նշանակում, որ Տիգրանաշենը կամ Ջերմուկն էլ ենք մարսելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
133 0
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպք


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը