Արտակարգ դեպք Երեւանում. կին վարորդը հայտնել է, որ իր հաճախորդը մեքենայում բռնաբարել է իրեն
Երեւանում, նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Թամարա Կ.-ն Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ Նորաշեն փողոցի թիվ 9 շենքի մոտ հաճախորդը իր կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են 40-ամյա Ժորա Մ.-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ Թամարա Կ.-ն անհատ տաքսու վարորդ է եւ վարում է Toyota Vitz մակնիշի ավտոմեքենա: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս