Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Սյունիքում կրկին օրակարգ վերադարձրեց սահմանազատման թեման, որը ետին պլան էր մղվել Տավուշում զիջումների եւ սրբազան շարժման պատճառով։ Փաշինյանը կրկին խոսել է սահմանազատման մասին, չի թաքցրել, որ հաջորդը կարող է Սյունիքի մարզը լինել։ Նշել է, թե այդ որոշումը կայացնելու են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ կանոնակարգի հաստատումից հետո։ Իսկ կանոնակարգի հաստատման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Իշխանական շրջանակներում ցնծություն է տիրում այս լուրից։
Բանն այն է, որ Տավուշից հետո հայտնի չէր, թե որտեղ են հաջորդը «սահմանազատելու»։ Եվ եթե դա արվեր, ասենք, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի հատվածներում, որտեղ մենք ունենք ստանալիք, իսկ դատելով Փաշինյանի՝ ամեն ինչ տալու պատրաստակամությունից, մենք ոչինչ չէինք ստանալու, ուստի չէր բացառվում, որ մարդիկ կրկին փողոց դուրս գային։
Մի նոր զիջումն իրավիճակը կարող էր անկառավարելի դարձնել, կայծից հրդեհ կբորբոքվեր, ուստի ՔՊ-ում ուրախ են, որ արդեն իսկ հանձնված ու բզկտված Սյունիքում է շարունակվելու սահմանազատումը, որտեղ Ադրբեջանը դժվար թե նոր պահանջներ ներկայացնի, ուստի հույս ունեն, որ ամեն ինչ սահուն կընթանա»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը