Գրիգոր Մխիթարյանն՝ աշխարհի չեմպիոն, Վաչիկ Վարդանյանը՝ փոխչեմպիոն
Հայաստանի ներկայացուցիչ Գրիգոր Մխիթարյանը ոսկե մդալակիր է դարձել Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում:
Մարտական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում Մխիթարյանը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանը ներկայացնող Մուխամետալի Երգիշեւի նկատմամբ:
68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Եզրափակիչում Վարդանյանը 0:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Դանիլ Վոեւոդինին:
Հիշեցնենք, որ նախօրեին մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր հռչկավել Տիգրան Կիրակոսյանը, իսկ 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ 100 կգ քաշային Արսեն Խանջյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:
Սամբոյի աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցեցին ռեկորդային՝ 93 երկրների շուրջ 1000 մարզիկներ: Վիճարկվեց մեդալների 27 հավաքածու: Թիմային հաշվարկում հաղթեցին ռուսները, որոնք նվաճեցին 24 մեդալ (17 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե): Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 15 սամբիստներով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...