Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններով Դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters Ո՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմություն Իրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կա Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռըՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել միջնորդություններովԴատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեցՎահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններըՎենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ ReutersՈ՞ւր են անհետացել «Եկեղեցիների պուրակի» հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտերը. Մի քանի ժամ, հարյուրավոր մեկնաբանություններ և մի պատմությունԻրանում տեսչական ստուգումների մեխանիզմի շուրջ համաձայնություն կաԱյսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր ԳրիգորյանՄեկ օրում բացահայտվել է 159 հանցագործություն. ՆԳՆՀայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումներըԱյսօր մինչև ժամը 20:00-ն Էջմիածնում ջուր չի լինիՇարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը ՀունաստանԵՄ միջնորդությամբ առաջիկայում նախատեսվում են հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումներԽոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
Հայաստան

Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը

Հայաստանը շատ մեծ Սփյուռք ունի, որը գնահատվում է յոթ միլիոն՝ Հայաստանի բնակչության ավելի քան կրկնակին։ Հայաստանի իրար հաջորդող իշխանություններն այս վիթխարի հարստության միայն չնչին մասն են ներգրավել ի շահ հայրենիքի: Սփյուռքը Հայաստանի ամենակարևոր աջակիցն է, սակայն այն անտեսվում է: Սա նման է մի սոված մարդու, որն անտեսում է իր մոտ եղած ադամանդներով լի պայուսակը։

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքի աջակցությունը ներգրավելու փոխարեն, ճիշտ հակառակն է արել՝ խոչընդոտներ ստեղծելով սփյուռքի մասնակցության համար Հայաստանի զարգացման գործում: Սփյուռքահայերը զրկված են ընտրություններում քվեարկելու իրավունքից և արգելված է նրանց կողմից բարձր պաշտոններ զբաղեցնելը: Նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտերկրում ապրողներին չի թույլատրվում քվեարկել Հայաստանի դեսպանատներում կամ հյուպատոսություններում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի քանդի միակ կամուրջը, որ կար հայրենիքի և իր մեծ Սփյուռքի միջև՝ փակելով Սփյուռքի նախարարությունը: Փոխարենը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անխոհեմաբար «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար» նշանակեց ոչ պիտանի մի սփյուռքահայի՝ Զարեհ Սինանյանին։ Սինանյանը շրջում է ամբողջ աշխարհում Հայաստանի հարկատուների հաշվին՝ Փաշինյանի վարչակարգի համար քարոզչություն իրականացնելու նպատակով:

Մինչդեռ, թուրքական հզոր կառավարությունը, գիտակցելով իր սփյուռքի հետ սերտ հարաբերություններ ունենալու օգուտները, մեծ արշավ է սկսել՝ ամրապնդելու իր կապերը աշխարհի տարբեր երկրների թուրքերի հետ:

Թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը Nordic Monitor կայքում հրապարակել է հոդված՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփյուռքի ներգրավվածությունը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» վերնագրով։ Նա կարևոր մանրամասներ է հայտնում իր սփյուռքի հետ Թուրքիայի մոտեցման մասին:

«Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ընդլայնել իր աջակցությունը սփյուռքի խմբերին արտերկրում, ինչպես ֆինանսական, այնպես էլ այլ միջոցներով, նպատակ ունենալով խթանել ավելի ամուր նվիրվածություն Թուրքիայի նկատմամբ, հաղթահարել իրավական և վարչական մարտահրավերները հյուրընկալող երկրներում, խրախուսել ակտիվ քաղաքական ներգրավվածություն և կապեր հաստատել ոչ թուրքական կրոնական համայնքների հետ», գրել է Բոզքուրտը։

Թուրքական կառավարության սփյուռքի գործակալությունը՝ «Արտասահմանյան թուրքերի և հարակից համայնքների նախագահությունը» (թուրքերեն՝ YTB), պատրաստել է 71 էջանոց պաշտոնական զեկույց՝ «Ռազմավարական ծրագիր 2024-2028 թվականների համար», որը մանրամասնորեն ներկայացնում է գործակալության հատուկ նպատակները, նրա տեսլականը, առաքելությունը և «սփյուռքի համայնքի մոտ յոթ միլիոն անդամների զորաշարժման ռազմավարությունը՝ թուրքական կառավարության քաղաքականությունն առաջ մղելու համար»:

YTB-ի նպատակն է «աջակցել Թուրքիայի հավակնություններին` դառնալու աշխարհի առաջատար տերություններից մեկը, մի տեսլական, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ձևակերպվել է որպես «Թուրքիայի դար»։

YTB-ն «քաղաքականության մի քանի գործողություններ է առաջարկել Էրդողանի կառավարությանը։ Այն կոչ է արել օգտագործել իր դիվանագիտական ազդեցությունը և հանրային դիվանագիտության գործիքները՝ ճնշում գործադրելու օտար երկրների վրա՝ վերացնելու սահմանափակումները թուրքական սփյուռքի խմբերի նկատմամբ։ Օտար երկրներում այլ մահմեդական կրոնական խմբերի հետ համագործակցությունը YTB-ի կողմից ներկայացվել է որպես ևս մեկ առաջարկ՝ թուրքական սփյուռքի նկատմամբ սահմանափակումները հաղթահարելու համար»:

YTB-ն տրամադրում է ֆինանսավորում, լոգիստիկ և տեխնիկական աջակցություն թուրքական սփյուռքի խմբերի գործունեության համար ամբողջ աշխարհում: YTB-ն վերջերս Անկարայում մասնակցել է Միջազգային դեմոկրատների միության (UID) կողմից կազմակերպված ծրագրին, կազմակերպություն, որը գործում է որպես արտաքին շահերի խումբ և ներկայացնում է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP) արտասահմանում։

YTB-ի զեկույցում նշվում են այն խմբերը, որոնք դեմ են թուրքական կառավարության քաղաքականությանը՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ»: «YTB-ն ասել է, որ այս ընդդիմադիր խմբերը խաթարում են թուրքական կառավարության հանրային դիվանագիտության ջանքերը, պառակտում են սերմանում սփյուռքում և քաղաքական ու անվտանգային ռիսկեր են ներկայացնում Էրդողանի կառավարության հետ համագործակցող խմբերի համար»:

YTB-ն հայտարարել է, որ թուրքական սփյուռքի ուսանողները, որոնք թուրքական կառավարությունից կրթաթոշակներ են ստանում Թուրքիայում սովորելու համար, «կդառնան կամավոր թուրք դեսպաններ»: YTB-ն նաև առաջարկել է, որ այս ուսանողները կապված լինեն «արտաքին առևտրով զբաղվող թուրքական ընկերությունների հետ», որպեսզի նրանք կարողանան «դառնալ տնտեսական դերակատարներ» իրենց բնակության երկրներում։

Առավել վտանգավոր է, որ «YTB-ն ակտիվորեն համագործակցում է թուրքական կառավարական այլ կառույցների, մասնավորապես թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի (Milli İstihbarat Teşkilatı) հետ և նաև ծառայում է որպես լրտեսական գործակալության հավաքագրման աղբյուր արտասահմանյան սփյուռքի համայնքներում: Սա ներառում է փոխանակման ուսանողներին, որոնք պետական կրթաթոշակներով սովորել են Թուրքիայում: Թուրքական դեսպանատներին հանձնարարված է բոլոր միջոցներով օգնել օտարերկրյա երկրներում YTB-ի աշխատանքին»։

YTB-ն նաև համագործակցում է «ոչ թուրքական խմբերի հետ, որոնք կոչվում են «հարակից համայնքներ», որոնք ներառում են համաշխարհային իսլամիստական ցանցերը, ինչպիսիք են «Մուսուլման եղբայրները» և «Հիզբ ութ-Թահրիր» ցանցերը, ի թիվս այլոց»:

Թուրքիայի կառավարությունը YTB-ին տրամադրել է 544.2 միլիոն դոլար ընդհանուր բյուջե 2024-28 թվականների համար՝ սկսած 61.5 միլիոն դոլարից 2024 թվականին, աճելով մինչև 83.5 միլիոն դոլար 2025 թվականին, 103.3 միլիոն դոլար 2026 թվականին, 133.5 միլիոն դոլար 2027 թվականին և 162.4 միլիոն դոլար 2028 թվականին:

YTB-ն ուշադիր հետևում է 170 երկրների պետական կրթաթոշակ ստացած 15 հազար օտարերկրյա ուսանողների գործունեությանը: Մայիսի 6-ի իր ելույթում նախագահ Էրդողանը բացահայտեց, որ կան նաև 340 հազար օտարերկրյա ուսանողներ 198 երկրներից։ «Բացի այդ, գործակալությունը [YTB] համակարգում է շփման/համագործակցության ջանքերն ավելի քան 150 հազար շրջանավարտների հետ, որոնք իրենց կրթությունը ստացել են Թուրքիայում: Էրդողանի կառավարությունը նաև ֆինանսավորում ու աջակցում է ոչ կառավարական կազմակերպություններին, որպեսզի լրացնեն YTB-ի գործունեությունը՝ 92․5 միլիոն դոլար բյուջեով: Այս ծրագրի հիմնական շահառուներից մեկը UID-ն է՝ նախագահ Էրդողանի երկար ձեռքն արտերկրում»։

Հայաստանի ղեկավարները կարող են արժեքավոր դասեր քաղել թուրքական կառավարության կողմից իր սփյուռքի հետ համագործակցությունից: Բայց, արդյոք Հայաստանում որևէ մեկը լսո՞ւմ է կամ մտահոգվո՞ւմ:

Հարութ Սասունյան

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի