Սրբազան հոր նպատակը ճեղքել, անցնելը չէ. Հրայր Սարկավագ
Գիշերը փոքր ինչ լարվածություն կար, չգիտեմ ինչ պատճառաբանություններով, հիմնավորումներով ճանապարհը փակված է, իբր ԱԺ բնականոն գործունեությանը մենք խանգարում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Հրայր Սարկավագ Հակոբյանը, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմաթիվ անդամների, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ գիշերել էր ԱԺ մոտ։
«Բայց եթե կիրակի օրը գիշերվա ժամին պատգամավորները կարող էին գնալ աշխատանքի, բնականաբար, շարժման մեջ էլ կան պատգամավորներ, որոնք ցանկություն հայտնեցին գնալու իրենց աշխատավայր: Սկզբում թույլ չտվեցին, հետո կարողացան անցնել: Մի տեսակ արհեստական բաներ շատ են կատարվում:
Շատ են ասում, որ մենք ենք հրահրում, բայց ամեն ինչ ցույց են տալիս, որ Սրբազան հոր խոսքն էլ այն է, որ մեր կողմից որեւէ սադրանք չկա: Հիմա չգիտեմ՝ ինչի համար են այս վահանները, ում դեմ են: Ժողովուրդը հանգիստ նստած է, որևէ բանով չի խանգարում, չի հրահրում: Երևում է, ով է սադրում և ով, ինչի համար է այստեղ։ Ամեն ինչ իր տեղը կընկնի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ երեկ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ պետք է կարողնան ոստիկանական այս պատնեշը հաղթահարել, դա հնարավոր կլինի՞, Հրայր Սարկավագ Հակոբյանն ասաց. «Սրբազան հոր նպատակը ճեղքել, անցնելը չէ: Գիշերը ուրիշ պատկեր էր, իրենց պաշտպանիչ հանդերձանքով, իրենց հետեւում գույնզգույն բերետներ, իսկ հիմա միայն վահաններով տղաներն են, առանց պաշտպանիչ հանդերձանքի»:
Ինչ վերաբերում է նրան, որ ուշ ժամի բարձր երաժշտությունը խանգարում է բնակիչներին, սարկավագը նկատեց, որ երբ ոստիկանության աշխատակիցը զգուշացրել է, որ ժամն ուշ է, Բագրատ Սրբազանի հորդորով երաժշտությունն անջատվել է. «Իսկ թե ով էր վահաններով խփում, աղմուկ անում: մեզ մոտ վահաններ ու փայտեր չկան»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը