Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ամենաչքաղաքականացված՝ երաժշտական բնագավառում փոխնախարարը քաղաքական քարոզչություն է արել: Միջոցառման մասնակիցներից ահազանգեցին, թե ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը ատելություն է սերմանում հանրության շրջանում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն օրերս հրավիրված է եղել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կազմակերպած միջոցառմանը: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած տոնական միջոցառմանն իր պաշտոնական ելույթի ժամանակ փոխնախարարը պահը բաց չի թողել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը փնովելու համար:
Հիշեցնենք, որ փոխնախարար Դանիելյանը 1990-ից 1994 թվականներին ևս սովորել է հենց այդ ուսումնարանում, այնուհետև ուսանել և աշխատել է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Լիոնի Օպերետային թատրոնի արտիստ է, անցած տարի է հայրենադարձվել և օգոստոսի 24-ին միանգամից նշանակվել փոխնախարար: Եվ ահա, հայրենիքը «հեռվից սիրած» արտիստը, այսօր իրեն իրավունք է վերապահել դիմելու դահլիճում հավաքված ծնողներին, դասախոսներին․ իսկ ուսանողներին պատգամել է, թե «ձեր գործն է ճիշտ և արդար, ո՛չ թե փողոց փակողներինը»:
Ըստ ամենայնի, փոխնախարարը տեղյակ չէ, որ ներկա կառավարության անդամները հենց այդպես՝ փողոց փակելով ու փողոցից էլ իշխանության են եկել։
Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց փոխնախարարից անձամբ պարզաբանումներ ստանալ. «Նախևառաջ՝ ես այդպես չեմ ասել, այլ կարծում եմ՝ շատ ավելի բովանդակալից․․․ Երկրորդ՝ խնդրում եմ դիմել մեր լրատվականին հարցազրույցի համար․ ես, իհարկե, սիրով կմանրամասնեմ իմ հնչեցրած միտքը»:
Հարցազրույց, իհարկե, կկազմակերպենք և կլսենք փոխնախարարի մանրամասն պարզաբանումները, բայց մինչ այդ արձանագրենք, որ պաշտոնի բերումով քաղաքական այլախոհների նկատմամբ ատելություն սերմանելը ոչ միայն գեղեցիկ չէ, օրինակելի չէ, այլև օրինական չէ: Ստացվում է՝ տասնյակ տարիներ Ֆրանսիայում ապրելը ոչինչ չի տվել Դանիելյանին. Ֆրանսիայում մարդու իրավունքները, կարծիքի արտահայտումը, անհնազանդության խաղաղ ակցիաները, այդ թվում՝ և փողոց փակելով, չի դիտարկվի հակամշակութային կամ մերժելի երևույթ:
Ի դեպ, միջոցառման ներկաներից շատերին դուր չի եկել փոխնախարարի խոսքը, որոնցից շատերն էլ ահազանգեցին մեզ տեղի ունեցածի մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը