Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով Ձկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ Գեղարքունիքում Տեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբ Անհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգում Տեղական բեմերից դեպի միջազգային ցանցեր Ներկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները Օրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու է Ռուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետո Կառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրը Մի շարք հասցեներում ջուր չի լինի Նոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. Փաշինյան Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորում

Վան Գոգի Ծաղկող շագանակենին կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարովՁկնորսության ժամանակավոր արգելման հետ կապված իրազեկման աշխատանքներ ԳեղարքունիքումՏեներիֆեն 5-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Բադախոսի նկատմամբԱնհրաժեշտ է Ուկրաինայի և Եվրոպայի հետ գործողությունների սերտ համակարգումՏեղական բեմերից դեպի միջազգային ցանցերՆերկայացվել են ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքներըՕրելիեն Չուամենիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու էՌուսական թիմերը պաշտոնական մրցաշարեր կվերադառնան Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումից հետոԿառավարությունը հաստատել է  հնգամյա գործունեության միջոցառումների ծրագիրըՄի շարք հասցեներում ջուր չի լինիՆոր խորհրդարանական կառավարման համակարգում անհրաժեշտ չի լինի Անվտանգության խորհուրդ ունենալ. ՓաշինյանՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևիցե մեկը չի փորումԳազի գնի մեկ տոկոս բարձրացման գնաճային ազդեցությունը կազմում է 0,06 տոկոսԱզգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-նՎրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել էԲագրատ արք. Գալստանյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեցՈւկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումներիԱնհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթըՑանկացած ընդդիմություն, որը հռչակել է իր նպատակը իշխանափոխությունը, պետք է համաձայնի վարչապետի առաջարկած տարբերակներինԱբրահամ Խաշմանյանը գլխավորել է Կապանի ԳանձասարըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազիՇենժենում եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են ընդունելՄիջազգային դատարանը կհրապարակի Մյանմայի դեմ վճռիըՁեր ԴՆԹ-ն ուղարկենք լաբորատորիա, կգա մի պատասխան՝ կոռուպցիա. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՎարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու2027-ին նախատեսվում է սկսել 6 ամսական երեխաների մսուրային ծառայությունըՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար. վարչապետՀՀ ԱԳՄԱ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին (տեսանյութ)Ես չեմ մեղադրում թիմակիցներիսԱնհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցությունՄիջուկային զենքը պետք է ամբողջությամբ ոչնչացվիԲարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. ՓաշինյանՀայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներովՍաուդյան Արաբիան ցանկանում է Գվարդիոլային տեսնել իր ազգային հավաքականի ղեկինՕդաճնշիչ հրացանի կրակոցով վիրավորել է ազգականին․ 1 անձ ձերբակալվել էՀորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել նավթատար լցանավ Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեթամֆետամին իրացնող երիտասարդինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներին
Մամուլ

Գագիկ Հարությունյանը գեղեցիկ է հեռանում. «որտեղ են ուզում քցած լինել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումն ինչ-որ առումով նման էր սառը ցնցուղի: Ինչ-ինչ, բայց նման որոշում ՍԴ նախագահից ՀՀ քաղաքացիների մեծ մասը չէր սպասում: Ըստ որում՝ ՍԴ վճիռներին քիչ թե շատ ծանոթ մարդկանցից մեկը զարմանքով նշեց, որ սա այն դեպքերից է, երբ ՍԴ որոշումը շատ հստակ էր ու քողարկված չէր միայն Սահմանադրական դատա¬րանի անդամների ու «նեղ մասնագետների» մի փոքր խմբին հասանելի եզրույթների, մեկնաբանությունների տակ, որոնք կարդալիս հասարակ մահկանացուն ոչինչ չի հասկանում ու միայն, ինչպես հայտնի հրեական անեկդոտում, մտածում է՝ «որտեղ են ուզում քցած լինել»:

Եվ այսպես. ՍԴ-ն որոշեց, առաջին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ սահմանադրության 1-ին, 6-րդ, 9-րդ, 179-րդ հոդվածների պահանջներին հակասող: Որոշման 4-րդ կետով, հաշվի առնելով ՍԴ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների եւ վեճերի առարկա օրենքի դրույթներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը, սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթի համակարգային առումով փոխկապակցվածությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի իրավակարգավորումների հետ, ինչպես նաեւ նկատի ունենալով օրենքի պահանջը՝ իրավական անվտանգությունը չխախտելու վերաբերյալ, ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածը, սույն որոշման՝ ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված իրավա- դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց 2018 թվականի մարտի 31-ը, իսկ Ազգային ժողովին թողնվեց հնարավորություն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել ՍԴ նոյեմբերի 10-ի որոշման պահանջներին:

5-րդ կետով՝ Վանաձորի համայնքի ավագանու 2017 թ. մարտի 31-ի մի շարք որոշումներ կորցնում են իրենց իրավաբանական ուժը նախատեսված վերջնաժամկետի պահից:

ՀԳ. Ակնհայտ է, որ ՀՀԿ քաղաքական կոնյունկտուրայի լավագույն ավանդույթներին քաջածանոթ Մամիկոն Ասլանյանը եւս հասկանում է, որ Հայաստանի նման երկրի Սահմանադրական դատարանը պատահաբար նման որոշումներ չի կայացնում: Հասկանում է նաեւ այն, որ սրանով իշխանությունը մի քանի խնդիր է լուծում՝ մի կողմից կտրում է Վանաձորի ճգնաժամի հետեւանքով առաջացած գորդյան հանգույցը (բաջատեղյակները գիտեն, թե այս հարցը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից որքան արյուն է տարել, բայցեւ չի լուծվել՝ չնայած ամենաբարձր օղակներում տրված խոստումներին, որ խնդիրը կկարգավորվի): Մյուս կողմից՝ ՍԴ հեռացող նախագահին (որի 70-ամյակը 2018 թ. մարտին լրանում է) հնարավորություն է տալիս ՍԴ- ում պաշտոնավարման 25 տարին ամփոփել գեղեցիկ հեռացումով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում