Այսօր Տավուշի սահմանազատման վերջին օրն է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝ հայ-ադրբեջանական կողմերը մինչեւ մայիսի 15-ը պետք է ստորագրեն սահմանազատման-սահմանագծման արձանագրությունը։ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) - Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) - Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) - Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) - Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է՝ հաշվի առնելով գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կստորագրվի մինչեւ 2024թ. մայիսի 15-ը»,- նշված է սահմանազատման հանձնաժողովի հայտարարության մեջ։
Տավուշում սահմանազատման գործընթացը սառեցվեց նախորդ շաբաթ, երբ շարժումը Երեւան տեղափոխելու որոշում կայացվեց, այս օրերին վերսկսվել է։ Իշխանությունը «զադնի դրեց» ժամանակավորապես՝ հուսալով, որ կկասեցնեն շարժումը։ Միայն Կիրանցի դաշտավայրային մասերում սահմանային սյուներ դրեցին, մինչդեռ Փաշինյանը կիրանցեցիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ գյուղը կիսվելու է, կամուրջն անցնելու է ադրբեջանցիներին։
Կիրանցից մեզ ասացին, որ մնացել է 3 սյուն տեղադրել: Այսօր պարզ կդառնա՝ իշխանություններն ինչ են որոշել` ստորագրո՞ւմ են արձանագրությունը` առանց գյուղը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում՝ կամրջից սկսած՝ կիսելով գյուղը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը