Մելանյա Թրամփի «չինական» կերպարը Պեկինում պաշտոնական ընթրիքի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին ասիական շրջագայության շրջանակում փորձում է նոր քաղաքական նվաճումներ գրանցել, նրան ուղեկցող առաջին տիկին Մելանյա Թրամփը շարունակում է «ոճային արշավը»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 47-ամյա նախկին մոդելն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ամեն մի հանդիպմանը՝ յուրաքանչյուր առիթի համար ընտրելով իրեն սազական և միևնույն ժամանակ տվյալ երկրի մշակույթին համապատասխանող հագուստ:
Երեկ առաջին տիկինը Պեկինում մասնակցել է պաշտոնական ընթրիքին, որին ներկայացել է չինական ոճով Gucci զգեստով: Մորթյա թևերով ու հարուստ ասեղնագործությամբ զարդարված զգեստը Մելանյա Թրամփը լրացրել է բաց վարդագույն, էլեգանտ բարձրակրունկներով:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ընթրիքի ժամանակ համընդհանուր ուշադրության կենտրոնում Մելանյա Թրամփն է եղել:
Ի դեպ, ավելի վաղ նույն զգեստից կրել էր հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին

















































