Բայրամովը ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի պատրաստման մասին. հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները
Մենք աշխատում ենք փոխադարձ լուծման փոխադարձ ուղիների ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Բանակցային գործընթացի վերաբերյալ ասեմ, որ փետրվարից վերականգնվել են ինտենսիվ բանակցությունները։ Մինչ այդ տեղի էր ունենում փաստաթղթերի եւ պայմանների փոխանակում, բայց առերես հանդիպում չէր եղել։ Թեեւ գործընթացը շաունակվում էր Մյունխենում, Բեռլինում եւ Ալմաթիում հանդիպումներով։ Վերջին հանդիպման արդյունքներով մեծ քննարկում է իրականացվել։ Թեեւ չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ, բայց այդ բանակցությունները դրական եմ գնահատում»,- ասել է նա։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ակնկալիքները պետք է համապատասխան եւ իրատեսական լինեն. «Դա շատ բարդ եւ անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդարացի, հենվի միջազգային իրավունքի, այն համաձայնագրի վրա, որը կբացառի այն պահերը, որոնք ապագայում կարող են նպաստել որեւէ վիճելի հարցի քննարկումը։ Անշուշտ, պետք է հաշվի առնվեն նաեւ հակառակ կողմի ակնկալիքները, մենք աշխատում ենք փոխադարձ լուծման փոխադարձ ուղիների ուղղությամբ։ Ալմաթիի բանակցությունները հերթական քայլն էին։ Մեծ, թե փոքր է այդ քայլը՝ կիմանանք միայն գործընթացի վերջում։ Բայց ասեմ, որ սա գործընթացի կարեւոր մասն է։ Այս մասին մենք հայտարարել ենք մամուլի ասուլիսում, որ կողմերը հասել են պայմանավորվածության բանակցությունները շարունակելու մասին։ Կարծում եմ, որ առաջիկայում մենք դրա վկաները կդառնանք»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը