Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որտեղ տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո:
Այս փաստն իշխանական քարոզչամեքենան եւ իշխանականները փորձեցին ներկայացնել «ինքնիշխանության», սուվերենության, պարզ ասած՝ Պուտինին չենթարկվելու լույսի ներքո, նախ անտեսելով մի կարեւոր հանգամանք, թե այդ ինչպես եւ ում որոշմամբ էին սահմանապահները հայտնվել հիշյալ վայրերում:
Մինչդեռ նրանք այնտեղ էին հայտնվել Փաշինյանի որոշմամբ ու խնդրանքով։ Իրականում խաղաղության պայմանագրի դեռեւս նախնական տարբերակում Ալիեւի ներկայացրած պահանջներից մեկը եղել է այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչներ չպետք է կանգնեն։ Մեզ են տրամադրել այդ փաստաթղթի այն հատվածը, որտեղ սեւով սպիտակի վրա բառացի գրված է. «Կողմերը պետք է բացառեն իրենց սահմանագծին երրորդ կողմի ուժերի առկայություն»։
Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրեւորել, այլ կատարել է Ալիեւի հերթական պահանջը։ Սրանով է պայմանավորված, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերը կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում