Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ այս պահի իշխանության ներկայացուցիչները փորձում են արտաքուստ ցույց տալ, թե անվրդով են ու հանգիստ, իրականում, մեր տեղեկություններով, թե՛ պաշտոնյաների, թե՛ հատկապես պատգամավորների մեծ մասի շրջանում լուրջ տագնապ ու ներքին խռովք կա: Ու դա չի հաղթահարվում՝ չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ իր պատգամավորներին «հանգստացնող» մեսիջներ է ուղարկում:
Ավելին, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ներկա պահին Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության մոտ տասը պատգամավոր նեղ շրջանակներում դժգոհել է, թե մեծ ճնշումների տակ են իրենց բարեկամների, հարազատների ու ընկերների կողմից, որոնք կոչ են անում դեմ չգնալ ժողովրդական պահանջին ու, հանուն երկրի փրկության, աջակցել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին: Այդ պատգամավորները նշել են, թե հիմա երեք «քարի» արանքում են. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է՝ իր սպառնալիքներով և «դոսյեներով», մյուս կողմից՝ բարեկամները, հարազատները, ընկերները, վերջապես մյուս կողմից՝ համաժողովրդական պահանջը:
Չհաշված, իհարկե, ներկա կարգավիճակն ու ֆինանսական հնարավորությունները կորցնելու հեռանկարը: Տարբեր տեղեկություններով, 4-5 (որոշ աղբյուրներ ավելի մեծ թիվ են նշում) քպական պատգամավոր «չերեզներով» ակնարկել է, որ սկզբունքորեն դեմ չէ «սուրճ խմելու», եթե սկզբնական փուլում նրանց անունները գաղտնի պահվեն մինչ այն պահը, երբ համապատասխան քանակի պատգամավորներ «սուրճ խմած կլինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը