«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը, հանձնախմբի անդամներ Կարեն Բեքարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկ մոտ 2 ժամանոց հանդիպում են ունեցել Արցախի պատգամավորների հետ։ Անցած շաբաթ էլ հանդիպել էին լրատվամիջոցների խմբագիրների հետ:
Օսկանյանն արցախցիներին ներկայացրել է անցած 2 ամսում արտերկրում ունեցած հանդիպումները՝ Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ։ Պատմել է, որ բազում հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնյաների, միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Տոյվո Կլաարի: Ասել է, որ հնարավոր բոլոր ջանքերը ներդնելու է՝ արցախցիների իրավունքների եւ հատկապես հայրենադարձության հարցը լուծելու համար:
Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում, այլեւ խոչընդոտում են ուրիշների` նման ծրագիր իրականացնելու փորձերին։ Դիցուք, տարբեր պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններ կապ են հաստատում տվյալ պետության իքս պաշտոնյայի հետ, որի հետ իրենք հանդիպել են, ու հորդորում են, որ այլեւս զերծ մնան նման հանդիպումներից, քանի որ դրանով իբր խոչընդոտում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացին։
Այդուհանդերձ, Օսկանյանը վստահեցրել է, որ շարունակելու են աշխատանքները: Ասել է, որ հանձնախմբի անդամների միջեւ աշխատանքի բաժանում են կատարել, մեկը քաղաքական գիծն է առաջ տանելու, երկրորդը՝ իրավական: Կարեն Բեքարյանի վրա դրվել է Հայաստանում թեման տաք պահելու առաքելությունը: Օսկանյանի համոզմամբ՝ ամենափոքր շանսերը պետք է օգտագործել եթե ոչ այսօրվա, գոնե ապագայի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը