Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր
ՆԳՆ ոստիկանության Իջեւանի բաժանմունք Կիրանցից բերման ենթարկվածներից մեկն արդեն դուրս է եկել, հերթով դուրս են գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը Ոստիկանության Իջևանի բաժանմունք էր գնացել բերման ենթարկվածներին տեսնելու:
«Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել, մարմնական վնասվածքներ ունեն: Մոտ երեսուն հոգի բերման է ենթարկվել` երեքը անչափահաս են»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորի խոսքով, տղամարդիկ թեև վնասվածքներ ունեն, հիվանդանոց գնալու մասին չեն մտածում, շտապում են գյուղ հասնել և իրավիճակին ծանոթանալ:
«Գյուղը երկու կողմից փակված է` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից: Սպասում ենք դուրս գան, շարժվենք դեպի գյուղ` տեսնենք ի՞նչ է կատարվում»:
Նշենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:


















































Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Կառավարությունը կտրամադրի 66 մլն դրամ
Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
«Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը