Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ, հանրության մեջ կա զգալի մեծ հատված, որը սպասում է օրվա իշխանություններին այլընտրանքի:
2022 թվականի մարտի սկզբներից պարբերաբար, այսպես ասած, «ջրի երես» է դուրս գալիս Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը, որը բավական բարձր վարկանիշ ունի հանրության և մասնավորաբար այն մարդկանց շրջանում, որոնք որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց և հասարակության մեջ ունեն ընկալելիություն: Այս ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Թաթոյանը զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, կուսակցություն է ստեղծելու և այլն: Սակայն որպես ՄԻՊ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո անցած երկու տարում ինչ-որ պահի այս խոսակցությունները միշտ սառել են:
Հիմա, սակայն, «Փաստի» տեղեկություններով, Արման Թաթոյանը հստակ որոշում ունի՝ լրացնել վերոնշյալ այլընտրանքային «հատվածը»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բաց է միայն այն հարցը, թե ինչ ձևաչափով է նա առաջիկայում հայտարարելու ակտիվ քաղաքականություն մտնելու մասին՝ շարժման տեսքո՞վ, թե՞ քաղաքական ուժի ղեկավար դառնալու: Ի դեպ, մեր տեղեկություններով, երկրորդ տարբերակի պարագայում էլ երկու հնարավորություն է դիտարկվում՝ սեփական կուսակցություն ստեղծելը կամ գործող այլ քաղաքական ուժ ղեկավարելը»:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում