Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։
Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը չի փրկել իրավիճակը ու դատավոր Հովսեփյանը ազատման դիմում է գրել։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին:
Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Նա չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:
Մեր տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում կքննվի այսօր։
Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մայիսի 3-ին սպասվելիք դատավորների ժողովին ընդառաջ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը